Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար ՀՀ-ում սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ
26/06/2025 14:52
Կիսվել

Կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար ՀՀ-ում սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ

2025 թվականի հունիսի 24-ին պաշտոնապես հրապարակված նոր օրենսդրական կարգավորումներով («ՀՕ-175-Ն»), էական լրացումներ և փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում՝ ուղղված կրիպտոակտիվների կարգավորմանը հարկային դաշտում։

Կրիպտոակտիվի նոր սահմանում

Օրենսգրքում հստակ սահմանում է տրվում կրիպտոակտիվի հասկացությանը՝ հիմնվելով «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի դրույթների վրա։ Այսուհետ կրիպտոակտիվ է համարվում ոչ միայն փոխարինելի կրիպտոարժույթը, այլև եզակի (non-fungible) կրիպտոակտիվները, ինչպես նաև ապակենտրոնացված համակարգում որպես պարգևատրում ստեղծվող կրիպտոակտիվները, բացառությամբ որոշակի ֆինանսական գործիքների՝ արժեթղթեր, ներդրումային ֆոնդերի բաժնետոմսեր և բանկային ավանդներ։

Սկզբնական արժեքի որոշում

Կրիպտոակտիվների ձեռքբերման արժեքը որոշվելու է ՀՀ կառավարության կողմից հաստատված բորսաների հրապարակած գների հիման վրա՝ օգտագործելով տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը:

Փաստաթղթավորում և հարկման մեխանիզմներ

Նոր կարգավորումներով՝ կրիպտոակտիվների օտարման եկամուտների և ձեռքբերման ծախսերի փաստաթղթավորումն այլևս կարող է իրականացվել ոչ միայն հաշվարկային, այլ նաև այլ հիմնավորող փաստաթղթերով։ Սա նկատելիորեն հեշտացնում է գործարքների հարկային ճանաչման գործընթացը։

Բացի այդ, օրենսգրքում նախատեսվում են հետևյալ հարկային դրույթները․

  1. Կրիպտոակտիվի օտարումը հստակ ներառվել է եկամտահարկի ենթակա գործառնությունների ցանկում։
  2. Եզակի և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների (այդ թվում՝ NFT-ների) և ապակենտրոնացված համակարգերում որպես պարգևատրում ստացվող կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ։
  3. Կրիպտոակտիվների միջոցով ծառայությունների մատուցումը համարվել է հարկվող գործարք։

Վերահսկողություն և հաշվետվություն

Օրենքը նաև անդրադառնում է այդ ոլորտում գործող սուբյեկտների վերահսկողությանը՝ ընդգրկելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներին ապահովագրական բրոկերների կարգավորման տրամաբանության մեջ։

Նշված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը, այսինքն՝ 2025 թվականի հուլիսի 4-ից։ Այս օրենսդրական փոփոխությունները կարևոր են Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտը իրավական դաշտում կարգավորելու և դրանց հարկման պարզ ու կանխատեսելի մեխանիզմներ սահմանելու համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52