
Binance-ը և Franklin Templeton-ը հայտնել են համագործակցության մասին
Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսան՝ Binance-ը և գլոբալ ներդրումային առաջատար Franklin Templeton-ը, որի կողմից կառավարվող ակտիվների ծավալը հասնում է $1.6 տրլնի, հայտարարեցին թվային ակտիվների ոլորտում նախաձեռնություններ և լուծումներ ստեղծելու նպատակով համագործակցության մասին։ Դրանք հասանելի կլինեն լայն շրջանակի ներդրողների համար։
Ընկերությունները կփորձեն համադրել արժեթղթերի թոքենիզացիայի ոլորտում Franklin Templeton-ի փորձը և Binance-ի գլոբալ առևտրային ենթակառուցվածքն ու ներդրողների հսկայական հասանելիությունը։ Մտահաղացումը նպատակ ունի առաջարկել նորարարական լուծումներ, որոնք կհամապատասխանեն փոփոխվող ներդրումային պահանջներին, ապահովելով ավելի բարձր արդյունավետություն, թափանցիկություն և հասանելիություն՝ համադրելով մրցունակ եկամտաբերությունը և հաշվարկների արդյունավետությունը։
Franklin Templeton-ի գործադիր փոխնախագահ և նորարարության բաժնի ղեկավար Սենդի Կաուլը նշում է․
«Քանի որ այս գործիքներն ու տեխնոլոգիաները աստիճանաբար անցնում են ֆինանսական հիմնական հոսանքներ, մեր նման գործընկերությունները կարևոր դեր կունենան դրանց արագ ներդրման գործում։ Մենք բլոքչեյնը չենք դիտում որպես սպառնալիք գոյություն ունեցող համակարգերին, այլ որպես դրանք վերաիմաստավորելու հնարավորություն։ Համագործակցելով Binance-ի հետ՝ մենք կարող ենք օգտագործել թոքենիզացիան՝ մեր ինստիտուցիոնալ լուծումները, օրինակ՝ Benji Technology հարթակը, ներդրողների ավելի լայն շրջանակին հասցնելու և ավանդական ու ապակենտրոնացված ֆինանսների աշխարհները կապելու համար»։
Franklin Templeton-ի թվային ակտիվների բաժնի ղեկավար և գործադիր փոխնախագահ Ռոջեր Բեյստոնը, հավելել է․
«Ներդրողները հետաքրքրվածությունը թվային ակտիվներով աճում է, ձգտելով առաջ անցնել վերջին միտումներից, սակայն նրանց անհրաժեշտ են հասանելի և վստահելի գործիքներ։ Binance-ի հետ համագործակցելով, մենք կարող ենք առաջարկել նորարարական լուծումներ, որոնք կհամապատասխանեն գլոբալ կապիտալի շուկաների պահանջներին և միասին ձևավորել ներդրումային պորտֆոլյոների ապագան։ Մեր նպատակն է թոքենիզացիան կոնցեպտից վերածել իրական գործիքի՝ այդպիսով բարելավելով հաշվարկների արդյունավետությունը, գույքային կառավարումը և շուկայի մասշտաբով պորտֆոլյոների ստեղծումը»։
Binance-ի VIP & Institutional բաժնի ղեկավար Քեթրին Չենը հայտնել է․
«Binance-ն արդեն ունի ներդրողների համար նոր հնարավորություններ ստեղծող ոլորտում լուծումներ առաջինը ներդնելու փորձ։ Նոր պրոդուկտներ և նախաձեռնություններ ստեղծելու ուղղությամբ Franklin Templeton-ի հետ մեր ռազմավարական համագործակցությունը հաստատում է մեր նպատակը՝ կապելու կրիպտոաշխարհն ու ավանդական կապիտալի շուկաները և ստեղծում է ավելի շատ հեռանկարներ»։
Լրացուցիչ տեղեկատվություն համագործակցության մասին և նոր ապրանքների թողարկման մեկնարկի վերաբերյալ կհրապարակվի այս տարվա ընթացքում։