Կրիպտո

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Tether-ը 1 միլիարդ դոլարով գնել է 8,888 բիթքոյն
01/10/2025 16:27
Կիսվել

Tether-ը 1 միլիարդ դոլարով գնել է 8,888 բիթքոյն

Tether-ը՝ USDT-ի՝ շուկայական կապիտալիզացիայի ամենամեծ կայուն կրիպտոարժույթի թողարկողը, տարվա երրորդ եռամսյակի վերջին օրը իր պահուստներին ավելացրեց մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյնի նոր խմբաքանակ։ Arkham-ի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին Tether-ը Bitfinex բորսայի դրամապանակից փոխանցել է 8,888 BTC այն հասցեին, որտեղ պահում է իր պահուստները։

Tether-ի պահուստային դրամապանակի առաջին լրացումները տեղի են ունեցել ուղիղ երեք տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ներկայումս USDT թողարկողը իր պահուստներում պահում է մոտ 86,300 բիթքոյն։

Ընթացիկ փոխարժեքով այս պահուստների արժեքը կազմում է 9.74 միլիարդ դոլար։ Դրամապանակի շահույթը գնի բարձրացումից երեք տարվա ընթացքում կազմում է 6.5 միլիարդ դոլար։

2023 թվականի մայիսից ի վեր Tether-ը պարտավորվել է իր իրականացված գործառնական շահույթի մինչև 15%-ը ծախսել բիթքոյնի գնումների վրա։ Ընկերությունը սովորաբար կուտակում է մետաղադրամներ եռամսյակի ընթացքում և եռամսյակի վերջում կրիպտոարժույթը փոխանցում է իր պահուստային հասցեին։

Սա չորրորդ անգամն է, որ ավելացված բիթքոյնների խմբաքանակը հասել է 8,888 մետաղադրամի։ Սակայն ընկերությունը միշտ չէ, որ կարողացել է պահպանել այս քանակը։ Օրինակ՝ այս տարվա երկրորդ եռամսյակի վերջում Tether-ը իր պահուստները ավելացնելու փոխարեն դուրս է բերել 15,200 BTC՝ մոտավորապես 1.6 միլիարդ դոլար ադժողությամբ։

Bitcoin Treasuries պորտալի տվյալներով՝ Tether-ը մասնավոր ընկերությունների շարքում ունի երկրորդ ամենամեծ պահուստը՝ զիջելով միայն Bullish կրիպտո բորսայի հետևում կանգնած Block.One ընկերությանը:

Tether-ը բանակցություններ է վարում 15-20 միլիարդ դոլարի ֆինանսավորում ներգրավելու համար։ Հաղորդվել էր, որ միջոցները կարող են ներգրավվել մոտավորապես 3% բաժնեմասի դիմաց։ Եթե գործարքը կնքվի, Tether-ը կդառնա աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը՝ մասշտաբով համեմատելի OpenAI-ի և SpaceX-ի հետ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58