Կրիպտո

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+1.00 EUR SELL - 446.50+0.50
OIL:  BRENT - 62.16-2.19 WTI - 58.51-2.03
COMEX:  GOLD - 4205.90+0.73 SILVER - 51.20-1.88
COMEX:  PLATINUM - 1684.30-1.58
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 151.13-0.70 EUR/GBP - 1.1621+0.38
FOREX:  EUR/USD - 1.1621+0.38 GBP/USD - 1.335+0.04
STOCKS RUS:  RTSI - 1001.30-0.25
STOCKS US: DOW JONES - 46270.46+0.44 NASDAQ - 22521.70-0.76
STOCKS US: S&P 500 - 6644.31-0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 46847.32-2.58 TOPIX - 3133.99-1.99
STOCKS CHINA:  HANG SENG - 25441.35-1.73 SSEC - 3865.23-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 9452.77+0.10 CAC40 - 7919.62-0.18
STOCKS EUR:  DAX - 24236.94-0.62
14/10/2025  CBA:  USD - 382.77+0.2 GBP - 507.67-2.79
14/10/2025  CBA:  EURO - 442.18-1.07
14/10/2025  CBA:  GOLD - 50406+1520 SILVER - 630.58+6.24
Binance-ը օգտատերերի աջակցման նպատակով կհատկացնի 400 միլիոն դոլար՝ շուկայի կտրուկ տատանումների մեղմման նպատակով
15/10/2025 14:18
Կիսվել

Binance-ը օգտատերերի աջակցման նպատակով կհատկացնի 400 միլիոն դոլար՝ շուկայի կտրուկ տատանումների մեղմման նպատակով

Կրիպտոարժույթների շուկան կրկին ապրում է անկայունության շրջան։ Վերջին շաբաթներին խոշորագույն ակտիվների գներն ընկել են տասնյակ տոկոսներով, առևտրային ծավալները նվազել են, իսկ բազմաթիվ թրեյդերներ բախվել են իրենց առևտային բաց գործարքների պարտադիր լիկվիդացիային։ Անկայունության պայմաններում աճել է բորսաների բեռնվածությունը, իսկ օգտատերերի վստահությունը ոլորտի նկատմամբ կրկին հայտնվել է ճնշման տակ։

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժութային բորսան՝ Binance-ը, արձագանքել է ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով Together Initiative անունը կրող աջակցության ծրագրի գործարկման մասին։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 400 միլիոն դոլար, որից 300 միլիոնը ուղղվելու է այն օգտատերերին փոխհատուցում տրամադրելուն, ովքեր հոկտեմբերի 10–11-ին կրել են վնասներ ֆյուչերսային և մարժինային դիրքերի լիկվիդացիայի հետևանքով։ Աջակցությունը տրամադրվելու է USDC սթեյբլքոյնով, իսկ վճարումները նախատեսվում է սկսել հայտարարությունից մեկ օր անց։

Մնացած 100 միլիոն դոլարը ընկերությունը հատկացնում է արտոնյալ վարկային հիմնադրամին՝ նախատեսված ինստիտուցիոնալ հաճախորդների համար, այդ թվում՝ շուկայի ձևավորողների (market makers) և պրոֆեսիոնալ թրեյդերների։ Նպատակն է կայունացնել շուկայի լիկվիդայնությունը և նվազեցնել ճնշումը շուկայի վրա։

Binance-ը նշել է, որ իրավական պատասխանատվություն չի կրում օգտատերերի կրած վնասների համար, սակայն այս ծրագիրը դիտարկում է որպես վստահության վերականգնման միջոց։ Ընկերությունը նախկինում ևս ձեռնարկել է նմանատիպ քայլեր՝ փոխհատուցելով կորուստներ, որոնք առաջացել են տեխնիկական խափանումների կամ պատվերների կատարման սխալների հետևանքով։ Քանի որ ոլորտում դեռևս բացակայում են կենտրոնացված կարգավորման մեխանիզմներ, խոշոր բորսաների նման նախաձեռնությունները փաստացի դառնում են ինքնակարգավորման հակաճգնաժամային գործիքներ։

Չնայած կրիպտոշուկայի վրա շարունակվում են ազդել մակրոտնտեսական գործոնները և կարգավորող մարմինների կողմից վերահսկողության ուժեղացումը, ոլորտի հիմնական ենթակառուցվածքային խաղացողները շարունակում են կատարել իրենց պարտավորությունները և ցուցաբերում են պատրաստակամություն գործելու անկայունության փուլերում։ Թեպետ սա չի լուծում ոլորտի բոլոր խնդիրները, այնուամենայնիվ ստեղծում է նախադրյալներ վստահության աստիճանական վերականգնման համար՝ առանց որի որևէ ապակենտրոնացված ֆինանսական համակարգ չի կարող գոյատևել երկարաժամկետ հեռանկարում։

Նշում․ Այստեղ նշված որոշ ծառայություններ և արտադրանքներ կարող են անհասանելի լինել ձեր տարածաշրջանում։ Խնդրում ենք մանրամասները ճշտել հաճախորդների աջակցության ծառայությունում։

14/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
+0.2
Եվրո (EUR)
442.18
-1.07
Ռուբլի (RUR)
4.7703
+0.0379
Լարի (GEL)
141.31
+0.11
50406
+1520
Արծաթ
630.58
+6.24