Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Սուրճից մինչև ճանապարհորդություններ․ Binance Card-ը հասանելի է դարձել Հայաստանում
16/02/2026 18:47
Կիսվել

Սուրճից մինչև ճանապարհորդություններ․ Binance Card-ը հասանելի է դարձել Հայաստանում

Համաշխարհային առաջատար բլոկչեյն էկոհամակարգ և առևտրի ծավալով խոշորագույն կրիպտոարժութային բորսա Binance-ը բացում է Binance Card-ի հասանելիությունը Հայաստանի օգտատերերի համար։ Այժմ երկրի բնակիչները կարող են կրիպտոարժույթով վճարել առօրյա կյանքում՝ առցանց ծառայություններից մինչև հյուրանոցների ամրագրում։

Binance Card-ը թույլ է տալիս թվային ակտիվներն օգտագործել առավել հարմար ձևով․ քարտը գործում է անմիջապես օգտատիրոջ Binance դրամապանակի հետ։ Գործարքները իրականացվում են կրիպտոբորսայի ենթակառուցվածքի միջոցով՝ առանց երրորդ կողմի ծառայությունների մասնակցության․ կրիպտոակտիվները մնում են սեփականատիրոջ վերահսկողության ներքո։

Քարտը աջակցում է 11 կրիպտոարժույթ՝ USDC, USDT, FSUSD ստեյբլքոյնները, ինչպես նաև BNB, BTC, ETH, SOL, XRP, BNSOL, ETHW և LTC ակտիվները։ Գնումների համար տրամադրվում է մինչև 2% քեշբեք՝ ամսական 20 ԱՄՆ դոլար սահմանաչափով։

Binance Card ստանալու համար անհրաժեշտ է անցնել անձի նույնականացում հարթակում։ Տվյալների հաստատումից հետո օգտատերը լրացնում է քարտի դիմումը՝ նշելով հասցեն և կոնտակտային տվյալները։ Համակարգը ավտոմատ կերպով ստուգում է տվյալները։ Դիմումը հաստատվելուց հետո վիրտուալ քարտը հայտնվում է հավելվածում՝ մինչև 15 րոպեի ընթացքում։

Binance Card-ը հասանելի է միայն թվային ձևաչափով՝ iOS և Android հավելվածների միջոցով։ Ակտիվացումից հետո քարտը կարելի է ավելացնել Apple Pay, Google Pay կամ Samsung Pay ծառայություններին։ Խանութում վճարելու համար անհրաժեշտ է հեռախոսը մոտեցնել տերմինալին։ Առցանց գնումների դեպքում օգտագործվում են քարտի սովորական տվյալները՝ համար, գործողության ժամկետ և CVV կոդ։ Ֆիատ արժույթի փոխարկումը կատարվում է ավտոմատ՝ գործարքի պահին գործող շուկայական փոխարժեքով։ Գումարը դուրս է գրվում անմիջապես Binance-ի սպոտ դրամապանակից։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրներում Binance-ի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը նշում է․«Binance Card-ի գործարկումը Հայաստանում գործնական քայլ է՝ թվային ակտիվների առավել հարմար օգտագործման ուղղությամբ առօրյա հաշվարկներում։ Մենք տեսնում ենք օգտատերերի աճող հետաքրքրությունը կրիպտոարժույթների գործնական կիրառման նկատմամբ, և մեր նպատակը գործիքներ առաջարկելն է, որոնք դրանք դարձնում են առօրյա կյանքի մաս։

Binance Card-ը լուծում է հիմնական հարցը՝ ինչպես օգտագործել կրիպտոարժույթը նույնքան հեշտ, որքան սովորական փողը։ Օգտատերերին այլևս անհրաժեշտ չէ մտածել բարդ փոխարկումների կամ բանկային քարտերին միջոցների փոխանցման մասին։ Բավարար է հավելվածում ընտրել կրիպտոակտիվը և վճարել ցանկացած խանութում կամ առցանց ծառայությունում։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել անվտանգությանը և թափանցիկությանը․ բոլոր միջոցները մնում են Binance հարթակում, գործարքները իրականացվում են մեր պաշտպանված ենթակառուցվածքով, իսկ օգտատերը պահպանում է ակտիվների լիարժեք վերահսկողությունը։ Շուկայի համար սա նշանակում է վճարային ենթակառուցվածքի հետագա զարգացում և կրիպտոարժույթների կիրառման իրական դեպքերի ընդլայնում»։

Binance Card-ը թվային քարտ է, ինտեգրված Binance էկոհամակարգին և աջակցող 11 կրիպտոարժույթների՝ ներառյալ ստեյբլքոյնները և առաջատար թվային ակտիվները։ Քարտը ապահովում է անվտանգ առցանց և օֆլայն վճարումներ Apple Pay, Google Pay և Samsung Pay ծառայությունների միջոցով, ինչպես նաև առաջարկում է մինչև 2% քեշբեք գնումների համար։ Լրացուցիչ տեղեկությունների և քարտի թողարկման համար դիմելու նպատակով այցելեք https://www.binance.com/ru/cards?country=am

 

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6