Կրիպտո

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 106.28+2.30 WTI - 100.73+2.05
COMEX:  GOLD - 5001.00-1.02 SILVER - 79.00-2.36
COMEX:  PLATINUM - 2039.20-0.14
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.27-0.28 EUR/GBP - 1.1423+0.06
FOREX:  EUR/USD - 1.1423+0.06 GBP/USD - 1.324+0.14
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Anti-Terrorism Act-ի գործով Binance-ի 2-րդ խոշոր իրավական հաղթանակը
16/03/2026 12:44
Կիսվել

Anti-Terrorism Act-ի գործով Binance-ի 2-րդ խոշոր իրավական հաղթանակը

Ալաբամայի դաշնային դատարանը ամբողջությամբ մերժել է Binance-ի դեմ ներկայացված հայցը

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան՝ Binance-ը, հայտարարել է, որ ԱՄՆ Ալաբամա նահանգի դաշնային դատարանը ամբողջությամբ մերժել է ընկերության դեմ ներկայացված հայցը, որը վերաբերում էր Anti-Terrorism Act (ATA)-ի հնարավոր խախտումներին։

Սա Binance-ի երկրորդ նշանակալի իրավական հաղթանակն է ATA-ի շրջանակում ընդամենը օրերի ընթացքում, սրանից առաջ ընկերությունը հաղթանակ էր գրանցել նաև Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանում (Southern District of New York)։

Լիարժեք և ամբողջական իրավական հաղթանակ

Դատարանի 19 էջանոց մանրամասն որոշման մեջ նշվում է, որ հայցվորների ներկայացրած բողոքը ունի ինչպես իրավական, այնպես էլ փաստական լուրջ թերություններ։

Դատարանի կողմից բոլոր պահանջների ամբողջական մերժումը փաստացի նշանակում է Binance-ի համար վճռական իրավական հաղթանակ։

Դատավորը հայցը բնութագրել է որպես “shotgun pleading”՝ իրավական տերմին, որը կիրառվում է այն դեպքերում, երբ հայցադիմումը չափազանց ընդհանուր է, անհստակ և միավորում է բազմաթիվ մեղադրանքներ՝ առանց հստակ տարբերակելու պատասխանող կողմերի անհատական գործողությունները կամ պատասխանատվությունը։

Դատարանը նշել է, որ.

  • հայցադիմումը հստակ չի ձևակերպում պահանջները,
  • բոլոր պատասխանողներին ներկայացնում է որպես մեկ միասնական խումբ, առանց կոնկրետացնելու նրանց առանձին գործողությունները կամ իրավական պատասխանատվությունը,
  • և չի բավարարում ԱՄՆ քաղաքացիական դատավարության հիմնական պահանջներից մեկը՝ ներկայացնել “short and plain statement of the claim” (պահանջների հակիրճ և հստակ նկարագրություն)։

Դատարանը հայցվորներին տրամադրել է ժամանակ մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը՝ ներկայացնելու amended complaint (փոփոխված հայցադիմում), որը պետք է ուղղի նշված թերությունները։ Միաժամանակ դատավորը նախազգուշացրել է, որ եթե այդ թերությունները պատշաճ կերպով չշտկվեն, ապա գործը կարող է ամբողջությամբ փակվել։

Իրավական դիրքերի ամրապնդում և համապատասխանության շեշտադրում

Binance-ի գլխավոր իրավաբանը (General CounselEleanor Hughes-ը, մեկնաբանելով դատարանի որոշումը, նշել է․

«Այս որոշումը վերահաստատում է Binance-ի մեր անշեղ հանձնառությունը՝ պաշտպանելու մեր հարթակը և համայնքը անհիմն և վատ հավատով ներկայացված դատական հայցերից։
Պատժամիջոցների համապատասխանությունը (sanctions compliance) և ահաբեկչության ֆինանսավորումը չափազանց լուրջ իրավական ոլորտներ են։ Դրանք պահանջում են ապացույցներ, իրավական խստություն և պատշաճ դատավարություն (due process)։ Դատարանները արդեն երկու առանձին դեպքերում ուսումնասիրել են այս մեղադրանքները և գտել են, որ դրանք հիմք չունեն»։

Նրա խոսքով՝ դատարանների այս որոշումները ինքնին վկայում են այդ մեղադրանքների անհիմն լինելու մասին։

Hughes-ը նաև ընդգծել է, որ ընկերությունը չի հանդուրժի իրավական համակարգի չարաշահման փորձերը, որոնք ուղղված են ամբողջ կրիպտոարդյունաբերության դեմ։

Երկու դատարանների համընկնող դիրքորոշում

Ալաբամայի դատարանի այս որոշումը հաջորդում է Binance-ի Նյու Յորքում գրանցած հաղթանակին, որտեղ դատարանը նույնպես մերժել էր այն պնդումները, թե ընկերությունը.

  • աջակցել է ահաբեկչական խմբերին,
  • մասնակցել է դրանց գործունեությանը,
  • կամ մասնակցել է նման գործողությունների կազմակերպմանը։

Այս երկու դատական որոշումները միասին ցույց են տալիս Binance-ի վճռականությունը պաշտպանելու իր հարթակը և օգտատերերի համայնքը։

Համապատասխանության և վերահսկողության ներդրումներ

Ընկերությունը ընդգծում է, որ վերջին տարիներին շարունակաբար ներդրումներ է կատարել.

  • համապատասխանության ենթակառուցվածքների (compliance infrastructur ) զարգացման մեջ,
  • կարգավորող մարմինների հետ համագործակցության մեջ (regulatory engagement),
  • և կորպորատիվ իրավական կառավարման համակարգերում (legal governance

Binance-ը հայտարարել է, որ շարունակելու է ակտիվորեն պաշտպանել իրեն բոլոր այն դատական գործընթացներում, որոնք, ըստ ընկերության, հիմնված են անհիմն մեղադրանքների կամ նրա գործունեության սխալ ներկայացման վրա։

Binance-ը համաշխարհային բլոքչեյն էկոհամակարգ է և կառավարում է աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան՝ առևտրային ծավալներով և գրանցված օգտատերերի քանակով։ Պլատֆորմին վստահում է ավելի քան 310 միլիոն օգտատեր ավելի քան 100 երկրներում։ Binance-ը հայտնի է իր բարձր մակարդակի անվտանգությամբ, թափանցիկությամբ և թվային ակտիվների լայն պորտֆելով։

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10