ԱՄՆ իշխանությունները ՀԱՄԱՍ խմբավորումից առգրավել են 560 հազար դոլարի կրիպտոարժույթ
Օրերս ԱՄՆ իշխանությունները առգրավել են ավելի քան 560 հազար դոլար արժողությամբ կրիպտոարժույթ և արգելափակել առցանց ենթակառուցվածք, որը ՀԱՄԱՍ խմբավորումն օգտագործում էր միջոցներ հավաքագրելու և կողմնակիցներ ներգրավելու համար։
Վերահսկողության տակ է վերցվել կազմակերպության ռազմական թևի հետ կապված դոմեններն ու սերվերներն, ինչպես նաև բռնագրավել կրիպտոարժույթով կատարված նվիրատվությունները։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ քննիչները հետևել և առգրավել են թվային ակտիվներ՝ 2025 թվականին տրված դատական կարգադրությունների հիման վրա։ Խմբավորման կողմնակիցներին կոդավորված խմբային չաթերի միջոցով ուղղորդել են դեպի դրամահավաքի կայքեր, որտեղ կրիպտոարժույթի հասցեները մշտապես փոխվել են։
Գործողությունը դարձել է ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման դեմ պայքարին ուղղված ԱՄՆ-ի ավելի լայն ջանքերի մի մասը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում էին բարեգործական հիմնադրամների և ստվերային ֆինանսական ցանցերի միջոցով գումար փոխանցելու մեջ։ Դրանց թվում են նաև ընկերություններ, որոնք գործարքներ են իրականացրել ինչպես ֆիատային արժույթներով, այնպես էլ կրիպտոարժույթներով։
