Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՄԹԵՐՄԱՆԸ` ՆՎԱԶԵԼ
17/07/2009 17:00
Կիսվել

ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՄԹԵՐՄԱՆԸ` ՆՎԱԶԵԼ

Այս տարի Հայաստանում ծիրանի բերքն ավելի առատ է նախորդ տարվանից: Սպասվում է մինչեւ 82 հազար տոննա ծիրանի բերք` նախորդ տարվա 80-ի դիմաց: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, այս տարի միայն Արմավիրի մարզում արձանագրվել է անցած տարվանից 4-5 հազար տոննա ավելի բերք:

Ըստ փոխնախարարի` Երեւանում ծիրանի բերքը 80%-ով արդեն իրացվել է: Այսօրվա դրությամբ արտահանվել է 11 հազար 230 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 հազար 910-ի դիմաց: 70 58 տոննա արտահանվել է Ռուսաստան, 3 304տ` Վրաստան, 814տ` Ուկրաինա, 54տ` Բելառուս, 200կգ` Բելգիա: Ըստ Ս. Գալստյանի` ընդհանուր առմամբ արտահանման ծավալը կգերազանցի 13 հազար տոննան, որն անցած տավա համեմատ ավել է 5000-5500 տոննայով, ինչը ռեկորդային կլինի վերջին տարիների համեմատ: ՀՀ գյուղանտնտեսության փոխնարարի խոսքով, սառնարաններում ներկայումս պահվում է 1000 տոննա բարձր որակի ծիրան, որը նույնպես կարտահանվի առաջիկա 10 օրերի ընթացքում:

Այժմ համապատասխան փաստաթղթեր են նախապատրաստվում եվրոպական շուկաներ ազատ մուտք գործելու համար: Արտահանման հետ կապված համապատասխան մարմիններին հանձնարարվել է թեթեւացնել փաստաթղթերի տրամադրումը, եւ 8-10 ժամվա ընթացքում փաստաթղթերը ձեւակերպել:

Հանրապետության վերամշակող գործարաններն այսօրվա դրությամբ արդեն մթերել են 2 հազար 859 տոննա ծիրան. նախորդ տարվա մթերման ծավալը կազմել է 6 հազար 100 տոննա: Արտահանման ծավալներն աճել են, իսկ մթերմանը` նվազել:

Նշենք, որ ծիրանի 1 կգ-ն մթերվում է 40-50դրամով:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի` «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի փակ լինելու պատճառով հայ արտահանողները լուրջ դժվարություններ են ունենում: Վրաց-ռուսական սահմանային այս ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում բարձրաստիճան այրերի մակարդակով: Այդ դեպքում հնարավոր կլինի ավելի շատ բերք արտահանել:

Ներկա դրությամբ արտահանվել է նաեւ 382 տոննա կեռաս` նախորդ տարվա 182-ի դիմաց, 8,9 տոննա դեղձ` 2008-ի 4.4 տոննայի դիմաց:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69