Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009Թ.-Ի ԱՎԱՐՏԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐԵԼ 130 ՄԻԼԻՈՆ ԽՄ ԳԱԶ
18/07/2009 17:23
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009Թ.-Ի ԱՎԱՐՏԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐԵԼ 130 ՄԻԼԻՈՆ ԽՄ ԳԱԶ

Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 114.7 մլն խոր.մ:

Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ նրանք գտնվում են լվացման փուլում: Ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները երկու հորերում: Երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքների ավարտը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում, որոնցից մեկը ժամանակավոր շահագործման կհանձնվի ձմռան շրջանում:

ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 1.07 մլրդ դրամ, որից առաջին կիսամյակում իրացվել է շուրջ 275 մլն դրամը եւ եւս շուրջ 50 մլն դրամ կուղղվի նոր հորերի համար նախատեսված սարքավորումների ձեռք բերմանը հուլիս ամսին:
Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 380 մլն դրամ՝ պլանային վերակառուցման ու վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, որից հուլիսի 1-ի դրությամբ իրացվել է 209,5 մլն դրամը:

Նախորդ տարվա համեմատ այսօր հորերում պահեստավորված գազի ծավալը ավելացել է 1,6 անգամ: 2004թ.-ին Աբովյանի ԳՍՊԿ-ի հնարավորությունները չեն գերազանցել 76 մլն խոր.մ: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի շուրջ 130 մլն խոր.մ, ինչը 5 մլն խոր.մ-ով ավելի է, քան 2008թ. ցուցանիշը:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59