Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՐԿԱՏՈՒ 3» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
22/07/2009 16:15
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՀԱՐԿԱՏՈՒ 3» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին։ Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Էկոնոմիկայի նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ։

«Հարկատու-3»-ը ենթադրում է էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվությունների ընդունման ավտոմատ կառավարման համակարգ։ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շնորհանդեսի մասնակիցներին` բարձրաստիճան պաշտոնյաներին եւ գործարարներին ներկայացրել է «Հարկատու-3»-ի առավելությունները։ Համակարգը հնարավորություն է տալիս կոմիտեի ղեկավարությանը իրենց համակարգիչներից հետեւել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքին։ Այն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները։ «Հարկատու-3»-ում առաջին անգամ հարկ վճարողները կունենան հարկային անձնագրեր «որտեղ կարտացոլվեն նրանց հարկային «պատմությունները»։ Նորացված ծրագրի միջոցով կգործի ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողի ընտրության ավտոմատ համակարգ։ Արդյունքում «հարկատու-հարկահավաք» հարաբերությունը բերվում է որակապես նոր դաշտ։

Համակարգը շահեկան է նաեւ պետության համար. ՀՀ ամբողջ տարածքից տվյալների անմիջական եւ միաժամանակյա մուտքագրում ՊԵԿ էլեկտրոնային շտեմարաններ` հարկատուների հետ շփման արագ եւ վստահելի միջավայրի ձեւավորում« թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատում։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհանդեսին ներկայացրել է« որ Ֆինանսների« Էկոնոմիկայի« Սփյուռքի« Արտաքին գործերի եւ Տարածքային կառավարման նախարարությունների« Կոտայքի մարզպետարանի եւ Կառավարության աշխատակազմի միջեւ փաստաթղթաշրջանառությունն արդեն իսկ էլեկտրոնային եղանակով է կատարվում։ Համաշխարհային բանկի աջակցությամբ Կառավարության աշխատակազմը ձեւավորել եւ ներդրել է էլեկտրոնային ստորագրությունը։ Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ «Հարկատու-3»-ը նույնպես ծանուցումներ կտպագրի «պաշտոնական նամակներ կուղարկի այն հարկ վճարողներին» ովքեր կունենան չվճարված պարտավորություններ։ 5 տարվա ընթացքում միասնական համակարգին կմիանան մյուս նախարարություններն ու մարզպետարանները։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ուֆֆե Ուլսեն եւ ծրագրի ղեկավար Էնթնի Ջագուսը կարեւորել են էլեկտրոնային ներկա համակարգի ներդրումը որպես անհրաժեշտ քայլ միասնական էլեկտրոնային կառավարման համացանցի ստեղծման ճանապարհին։

Շնորհանդեսին հրապարակավ ներկայացվել է առաջին էլեկտրոնային հաշվետվությունը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58