ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009Թ.ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 94,8%-Ը
Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ 2009թ. երկրորդ եռամսյակում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերությունը կատարել է 578469 այց՝ 249283-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ընթացքում փաստացի տեխնիկական սպասարկում է իրականացվել 277853 բաժանորդների բնակարաններում կամ նախատեսվածի 94,8% մոտ:
36830 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են 155562 համապատասխան ակտեր: