Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ԿԻՐԻՇԻ» ՊՇԷԿ-ՈՒՄ
03/08/2009 16:56
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ԿԻՐԻՇԻ» ՊՇԷԿ-ՈՒՄ

«Հայռուսգազարդ»-ից հայտնում են, որ «Հրազդան-5» -ի անձնակազմից մրցութային կարգով ընտրված 25 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստում են անցնում Կիրիշի ՊՇԷԿ-ում (ՌԴ)` շոգետուրբինային տեխնոլոգիաների ուսումնասիրության և արտադրական գործընթացի առանձին հմտություններին տիրապետելու նպատակով:

Ինչպես նշել է ուսումնական խմբի ղեկավար Աշոտ Պողոսյանը, 7 մասնագիտությունների համար մշակված 8 փուլանոց հատուկ ծրագրի նպատակն այն է, որպեսզի մինչև «Հրազդան 5»-ի էներգաբլոկում թողարկման-կարգաբերման աշխատանքների մեկնարկը, մասնագետներն ունենան սարքավորումները կառավարելու բավարար փորձ և հմտություններ: Կիրիշի ՊՇԷԿ-ի ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ կայանը և «Հրազդան 5»-ն ունեն շատ համանման սարքավորումներ: Բացի այդ, Կիրիշի ՊՇԷԿ-ում տեղադրված է ուղղահոս շոգեկաթսա, որի արդիականացված տարբերակը շահագործվելու է «Հրազդան 5»-ում:

«Հրազդան 5»-ի ներկայացուցիչները գոհունակությամբ նշում են, որ Կիրիշի ՊՇԷԿ-ի գործընկերները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին և անում հնարավորը «Հրազդան 5»-ի մասնագետներին անհրաժետ գիտելիքներ փոխանցելու համար: Կիրիշի ՊՇԷԿ-ի ղեկավարությունը բարձր մակարդակով է կազմակերպում ուսումնական գործընթացը և «Հրազդան 5»-ի տնօրինությունը վստահ է, որ իրենց մասնագետներն ուսումնական ծրագրի ավարտից հետո ընդունակ կլինեն սեփական ուժերով կատարել թողարկման-կարգաբերման աշխատանքները:

Մեծ ուշադրություն է դարձվում նաև պրոֆեսիոնալ կապերի զարգացմանն ու գործնական փորձի փոխանակամանը: Ռուսաստանցի գործընկերներն ընդգծում են, որ մեր մասնագետները կարողանում են նման հաջողությունների հասնել շատ կարճ ժամանակահտվածում և նրանք շատ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում ուսուցման գործընթացին: Կիրիշի ՊՇԷԿ-ի ղեկավարությունը նաև պատշաճ մակարդակով կազմակերպում է մեր մասնագետների հանգիստն ու ժամանցը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58