Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5» ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՐՁԸ
04/08/2009 17:19
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5» ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՐՁԸ

«Հրազդան-5» էներգաբլոկի անձնակազմից մրցութային կարգով ընտրված 25 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստում են անցնում Ռուսաստանի Կիրիշի ՊՇԷԿ-ում` շոգետուրբինային տեխնոլոգիաների ուսումնասիրության եւ արտադրական գործընթացի առանձին հմտություններին տիրապետելու նպատակով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» մամուլի բաժնից, այդ ուսումնական խմբի ղեկավար Աշոտ Պողոսյանի տեղեկացմամբ` 7 մասնագիտությունների համար մշակված 8 փուլանոց հատուկ ծրագրի նպատակն է` մինչեւ «Հրազդան 5»-ի էներգաբլոկում թողարկման-կարգաբերման աշխատանքների մեկնարկը մասնագետներին ապահովել սարքավորումները կառավարելու բավարար փորձով եւ հմտություններով: Կիրիշի ՊՇԷԿ-ի ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ կայանը եւ «Հրազդան 5»-ն ունեն շատ համանման սարքավորումներ: Բացի այդ` Կիրիշի ՊՇԷԿ-ում տեղադրված է ուղղահոս շոգեկաթսա, որի արդիականացված տարբերակը շահագործվելու է «Հրազդան 5»-ում: Կիրիշի ՊՇԷԿ-ի ղեկավարությունը բարձր մակարդակով է կազմակերպում ուսումնական գործընթացը, եւ «Հրազդան 5»-ի տնօրինությունը վստահ է, որ իրենց մասնագետներն ուսումնական ծրագրի ավարտից հետո ընդունակ կլինեն սեփական ուժերով կատարել թողարկման-կարգաբերման աշխատանքները:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41