Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԿԱՅՈՒՆ ԵՆ
04/08/2009 17:46
Կիսվել

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԿԱՅՈՒՆ ԵՆ

Հանրապետության շուկաներում օգոստոսի 3-ի օպերատիվ տվյալներով գյուղատնտեսական հիմնական մթերքների գները համեմատաբար կայուն են: Նախորդ ամսվա համեմատությամբ զգալիորեն նվազել են խոզի մսի, գլուխ սոխի, կաղամբի, պոմիդորի, վարունգի, ավելացել են` հավի, տավարի մսի, պանրի, հատիկ լոբու, անփոփոխ են մնացել կաթնամթերքի, կարագի, շաքարավազի, ալյուրի, հատիկաընդեղենի եւ չոր մրգերի գները:

Այս տարի տավարի մսի վաճառքի գինը տատանվել է 1500-1800 դրամի սահմաններում` նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,6 տոկոսով, իսկ հուլիսի համեմատությամբ` 7,2: Հավի մսի արժեքը նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել է 1,6 տոկոսով եւ վաճառվում է 1 կգ-ն 1200-1300 դրամով: Դրա փոխարեն նախորդ տարվա համեմատությամբ 20,3 տոկոսով նվազել է խոզի, 3,9 տոկոսով` գառան մսի գինը. դրանք վաճառվում են համապատասխանաբար 1800-2100 եւ 1800-2200 դրամով: Մոտ 2,4 տոկոսով կամ 35 դրամով նվազել է նաեւ պանրի գինը  եւ վաճառվում է 1200-1700 դրամով:

Հուլիսի համեմատ նվազել է նաեւ կարտոֆիլի միջին գինը եւ ներկայում վաճառվում է 100-120 դրամով: Շուրջ 21,2 տոկոսով նվազել է պոմիդորի վաճառքի գինը եւ ներկայում վաճառվում է կիլոգրամը 220-300 դրամով, 14,8 տոկոսով նվազել է նաեւ վարունգի վաճառքի գինը. ներկայում այն 150-250 դրամ է: Շուրջ 50 դրամով էլ նվազել է գլուխ սոխի գինը եւ վաճառվում է 1 կգ-ն 150-250 դրամով£ Նշենք, որ անցած տարվա այս օրերին այն վաճառվել է 250-300 դրամով: Կաղամբը մեկ ամիս առաջ վաճառվում էր 110-130 դրամով, ներկայումս  70-100 դրամ է, իսկ մեկ տարի առաջ` 70-80:

Մրգերի խնձորի գինը ներկայումս 200- 400 դրամ է, ելակինը` 300-500: Ծիրանի միջին գինը, որը մեկ տարի առաջ այս օրերին 150-300 դրամ էր, դեղձը` 350-400, ներկայում վաճառվում են համապատասխանաբար 100-150 եւ 300-350 դրամ միջին գնով: Կեռասը, որն անցած տարվա այս օրերին` 300-520 դրամ էր, ներկայումս վաճառվում է 200-300 դրամով: Ձմերուկի միջին գինը անցած տարվա նույն ժամանակաշջանի համեմատությամբ անփոփոխ է եւ վաճառվում է 1կգ-ն` 100-130, սեխը` 250-400 դրամով:
Ըստ մասնագետների` այս ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսական հիմնական մթերքների գները մնում են համեմատաբար կայուն:

Նշենք, որ հանրապետությունում բարձր գներով աչքի է ընկնում Երեւանի թիվ 1 (Մաշտոցի պողոտա) շուկան, իսկ համեմատաբար ցածր գներով` Երեւանի թիվ 4 (Մալաթիա), Գյումրիի, Սպիտակի եւ Իջեւանի շուկաները:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92