ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ԱՌԱՋԻՆ 325 ՀԱՐԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 88%-Ը
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշը կազմել է 15.0 մլրդ. դրամ կամ պակաս նախորդ տարվա հուլիսից ընդամենը 0.4 մլրդ դրամով: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 325 կազմակերպությունների կողմից 2009թ.-ի հուլիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 86.6 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Հայ-Ռուսական ՀայՌուսգազարդ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «ՀԱԷԿ» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բյուջե ավել հարկային վճարումներ է կատարվել 2.5 մլրդ. դրամով: