Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ
08/10/2009 17:17
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը լրացում է կատարել 2004թ. օգոստոսի 26-ի N 1325-Ն որոշման մեջ։ Դրանով սահմանվում է, որ Հ կառավարության 30.10.2008թ. «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտները ՀԴՄ կտրոն տրամադրելիս պետք է կիրառեն միայն ՀՀ կառավարության 01.06.2005թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին եւ դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ սահմանված պահանջները բավարարող ժապավեններ։ Նշված ոլորտներում ՀԴՄ կտրոն տրամադրելիս այլ ժապավենների կիրառումը կդիտվի որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում։ Հաջորդ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել իր 2005թ. հունիսի 1-ի N 946-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է, որպեսզի գործունեության որոշ տեսակներով զբաղվող տնտեսվարողների կողմից տրամարվող ՀԴՄ կտրոնների տարբերակման նպատակով կիրառվեն տարբերակված գույնի ՀԴՄ ժապավեններ։ Դա հնարավորություն կտա բացառել նշված ոլորտներում կիրառվող ՀԴՄ-ների տրամադրած կտրոնների ներառումը պարգեւավճարի ստացման նպատակով կազմվող կտրոնների խմբաքանակում։

Երրորդ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նաեւ իր 2008թ. հոկտեմբերի 30-ի N 1330 որոշման մեջ։ Սահմանվել է, որ ՀՀ տարածքում ապրանքներ եւ ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող ) ֆիզիկական անձը 2010թ. հունվարի 1-ից բոնուս ստանալու համար կարող է կազմել եւ ներկայացնել հիսունից մինչեւ հինգ հարյուր (ներառյալ) կտրոն պարունակող խմբաքանակ, որոնց վրա արտացոլված գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարը չպետք է պակաս լինի հարյուր հազար դրամից։ Ներկայացված խմբաքանակի համար բոնուսը հաշվարկվելու է խմբաքանակում ներառված կտրոնների վրա արտացոլված գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարի 1.0 տոկոսի չափով։ Կարգով սահմանված պահանջները չբավարարող` որոշման ուժի մեջ մտնելուց հետո վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով պետք է դիմեն ՀՀ տարածքում գործող բանկեր։ Որոշմամբ նախատեսվում է 2010թ. հունվարի 1-ից կիրառել սահմանափակումներ, մասնավորապես` առանձին գործունեության տեսակների համար կիրառվող ՀԴՄ տրամադրած կտրոնները չեն կարող ներառվել բոնուսի ստացման նպատակով կազմված ՀԴՄ կտրոնների խմբաքանակում։ Սահմանափակումները վերաբերում են հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներին, կապի բնագավառում միջնորդական գործունեությանը եւ կրթության ոլորտին։ Բանն այն է, որ նշված գործունեության տեսակների համար իրացման շրջանառության աճը չի բերում հարկային հետեւանքներ` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով, իսկ կապի բնագավառում միջնորդական գործունեության ժամանակ տրամադրված կտրոնների մասով ֆիսկալ առումով մեծ ռիսկեր կան, քանի որ այս ոլորտում հարկերը հաշվարկվում են միջնորդավճարից, սակայն ՀԴՄ-ով մուտքագրվում է հատուցման ենթակա ամբողջ գումարը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունման շնորհիվ էականորեն կբարձրանա սպասարկման մակարդակը, քանի որ բանկային համակարգն ունի 10-ից ավելի անգամ շատ մասնաճյուղեր, քան հարկային մարմինը, որակապես նոր մակարդակի կհասնի փաստաթղթաշրջանառությունը, կապահովվի հարկային եկամուտների կայուն աճ։

Ամփոփելով քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.

«Մենք ունենք ՀԴՄ կտրոնների բոնուսների տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներ։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը պետական եկամուտների կոմիտեի խնդրանքով կատարել է ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ պրոբլեմներ, չարաշահումներ, որոնք առկա են այս դաշտում։ Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցեն օրենքը եւ պետությունից փողեր փախցնեն։ Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 հատ կտրոն է խփվում` ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա։ Հաստատագրված վճարով աշխատող ձեռնարկությունները, որոնք անտարբեր են այդ կտրոնների նկատմամբ, տպագրում են ՀԴՄ կտրոններ, բաժանում իրենց աշխատողներին` աշխատավարձի փոխարեն։ Նաեւ նկատում ենք սպեկուլյատիվ գործողություններ, երբ մարդիկ իրենց կտրոնները ավելի էժան գնով կամ իրենց հասանելիքը ներկայացնելով հարկային մարմիններին, վերավաճառում են։ Խնդիրն այն է, որ այս բացահայտված պրոբլեմները լուծելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ։ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պարզեցնել համակարգը, որպեսզի այսուհետեւ չգործի սանդղակ, անկախ ծավալից, քանակից քաղաքացիներին կտրոնների մեկ տոկոսը վերադարձվի։

Երկրորդ նորամուծությունն այն է, որ բոնուս է տրամադրվելու միայն այն կտրոնների դիմաց, որոնք ստացվել են շահութահարկ վճարողներից։ Հաստատագրված վճարում իրականացնող որոշակի ոլորտներ ստանալու են այլ տիպի ՀԴՄ կտրոններ, որոնք մասնակցելու են միայն վիճակախաղին։ Ես առաջարկում եմ, որ մենք այսօր մի համարձակ որոշում էլ ընդունենք, այն է` չորրորդ եռամսյակում ընդհանրապես չիրականացնենք բոնուսների տրամադրում, այս գործընթացը սառեցնենք մեկ եռամսյակով այն պարզ պատճառով, որ բացահայտված թերությունները, խախտումները եւ բարդությունները պետությունից պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանք։ ՊԵԿ-ում գոյանում էին բազմահազարանոց հերթեր, ֆիզիկապես հնարավորություն չէր ընձեռվում ճշգրիտ ստուգումներ կատարել չարաշահումներից խուսափելու համար։ Եվ դա, իհարկե, հարուցում էր մեր հազարավոր քաղաքացիների արդարացի դժգոհությունը։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի առեւտրային բանկերի հետ նույնպես բանակցենք եւ համաձայնության գանք, որպեսզի առեւտրային բանկերը 2010թ. հունվարի 1-ից սպասարկեն այս մեծածավալ հոսքերը։ Բանկերի մուտքը այս դաշտ, բնականաբար, կավելացնի սպասարկման կետերը եւ հերթեր չեն առաջանա, միեւնույն ժամանակ մենք հնարավորություն կունենանք ավելի հստակ վերահսկողություն սահմանել, որպեսզի կեղծարարություն չլինի։ Երրորդ, հանձնարարական է տրվում ՊԵԿ-ին այս երեք ամսվա ընթացքում իրականացնել ստուգումներ այն ձեռնարկություններում, որտեղ վարչապետի վերահսկողական ծառայությունը բացահայտել է այդ ռիսկերը։ Այն ձեռնարկությունները, որոնք լինելով հաստատագրված վճարումների դաշտում կարճ ժամանակահատվածում տրամադրել են մեծաքանակ ՀԴՄ կտրոններ, պետք է հատեն 58 մլն դրամի շեմը եւ անցնեն սովորական հարկման դաշտ։ Ներմուծմամբ զբաղվող մեր այն ձեռնարկությունները, որոնք նույնպես տվել են այդպիսի մեծաթիվ կտրոններ, պետք է դառնան ՊԵԿ քննության առարկան, պետք է բացահայտել, թե արդյո՞ք այնտեղ կա կեղծարարություն, թե ոչ։ Այն ռիսկերը, որոնք բացահայտվել են վերահսկողության մեր ծառայության կողմից, պետք է ստանան ՊԵԿ գրավոր պատասխանը, ինչ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի այդ ռիսկերը բացառվեն կամ չկրկնվեն։ ՊԵԿ-ը պետք է պատրաստ լինի հունվարի 1-ից այնպես սպասարկել մեր քաղաքացիներին, որ այլեւս հերթեր ու դժգոհություններ չլինեն։ ՊԵԿ-ը իմ խնդրանքով վերլուծություն է ներկայացրել հինգ մլրդ դրամ լրացուցիչ մուտքերի վերաբերյալ։ Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե որ ոլորտներից են այդ մուտքերը եւ 2010թ. այս միջոցառումը ըստ ոլորտների ինչ լրացուցիչ եկամուտ է ապահովելու պետական բյուջե։ Ըստ ՊԵԿ տեղեկանքի, մանրածախ ապրանքաշրջանառությունը 40 մլրդ դրամով ավելացել է եւ 5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է գանձվել բյուջե։ Քանի որ մենք անցում ենք կատարում ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը, այդպիսի վերլուծական աշխատանքը խիստ անհրաժեշտ է։ Ես քաջ գիտակցում եմ, որ այն ՊԵԿ-ից պահանջելու է լրացուցիչ աշխատանք։ Եթե անհրաժեշտ է, մենք պատրաստ ենք տրամադրել միջոցներ, միայն թե պատշաճ ձեւով պատրաստ լինենք հունվարի 1-ին։

Հարգելի գործընկերներ, եթե համաձայն եք այս սկզբունքային դիրքորոշմանը, ապա մենք դա կմտցնենք որոշման մեջ, որ չորրորդ եռամսյակում բոնուսի վճարում չի լինելու։ Ես ուզում եմ մեր անունից, իմ անունից մեր քաղաքացիներից ներողություն խնդրել պատճառված անհարմարությունների եւ այս փոփոխության համար, բայց հավաստիացնում ենք մեր քաղաքացիներին, որ այս եռամսյակում ՊԵԿ-ը անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կիրականացնի, որպեսզի 2010թ. հունվարից սկսած, հաշվի առնելով այս տարվա երկու եռամսյակների փորձը, մենք ավելի լավ նախապատրաստված լինենք։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այս գործառույթը իսկապես տվեց իր արդյունքները։ Ակնհայտ է, որ այստեղ կան մեծ ստվերայնություն եւ մեծ ռեզերվներ ստվերայնությունից տնտեսությունը դուրս բերելու համար։ Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը, մենք 2010թ. համար կունենանք լրացուցիչ ռեզերվներ եւ ճիշտ հաշվարկներ կանենք, թե այս նոր մեխանիզմի ներքո ինչ լրացուցիչ եկամուտ ենք ստանալու եւ եռամսյակային կտրվածքով ինչ ծախս ենք իրականացնելու բոնուսների սպասարկման համար։ Որոշումը պետք է հրապարակել հնարավորին չափ շուտ, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն նոր կանոններին, որոնք ուժի մեջ կմտնեն 2010թ. հունվարի 1-ից»։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90