Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ
14/10/2009 20:27
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ

Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը:

Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ և արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար: Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Կատարվում են շինմոնտաժային աշխատանքները բոլոր 37 օբյեկտներում, ուր ներգրավված են 800 մասնագետ: Սակայն աշխատանքների ծավալի կտրուկ աճի պայմաններում այդ քանակը բավարար չէ, եւ մեկ ամսվա ընթացքում կազմը կհամալրվի եւս 70 հոգով:

Արդեն ավարտվել է կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային-կոնսրուկտորական փաստաթղթերի ձեւակերպումը եւ համաձայնեցրել է դրա առաքման տեխնիկական պայմանները:

Ներկայումս կատարվել են բոլոր պայմանագրային պարտավորությունները եւ «Հրազդան-5»-ի շինհրապարակ է առաքվել կաթսային սարքավորումներով բեռնված 96 վագոն եւ կատարվում են կաթսայի մոնտաժման աշխատանքները:

Պայմանագրերի համաձայն, աշխատանքներ են տարվում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ բլոկի նախագծման եւ սարքավորումների առաքման ուղղությամբ, այդ թվում Ռուսաստանից, Ուկրաինայից, Անգլիայից, Ֆինլյանդիայից եւ ալն: Սարքավորումների մի մասն արդեն առաքվել է «Հրազդան-5» շինհրապարակ:

Մրցութային հիմունքներով ընտրված ֆրանսիական «Schneider Electric» ընկերության կողմից ավարտվել է էլեկտրատեխնիկական սարքավորումների առաքումը ամբողջ ծավալով:

Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալառու ընտրված չինական «Ջերմաէներգաշինմոնտաժ» ընկերությունը
կայան է առաքել նյութերով բեռնված 80 կոնտեյներ, մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 100:

Ժամանակացույցի համաձայն, ռուսական «Ջերմաէներգամոնտաժ» ընկերության շեֆ-ճարտարագետի գլխավորությամբ կայանում տարվում են շոգետուրբինի մոնտաժման աշխատանքները:

«Մենք կարծում ենք, որ ժամանակին կավարտենք ձմռան նախապատրաստական աշխատանքները եւ ջեռուցման պայմաններում, հիմնականում գլխավոր մասնաշենքում կկարողանանք շարունակել սարքավորումների մոնտաժումը», – նշել է «Հրազդան -5»-ի տնօրեն Կարեն Սարգսյանը: Այսօրվա դրությամբ աշխատանքները կատարվել են 70-75 տոկոսով:

Ընթացիկ տարվա մարտ ամսից շարունակվում է մասնագետների վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ), իսկ օգոստոս ամսից էլեկտրատեխնիկական արտադրամասի անձնակազմը վերապատրաստվում է Հրազդանի ՋԷԿ-ի գործող հատվածում:

Կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում է նորագույն, տեխնոլոգիապես բարդ և աննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

Մասնագետների և գործընկերների գնահատմամբ «Հրազդան-5»-ի նախագիծը իր տեխնիկական պարամետրերով և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախադեպը չունի համաշխարհային էներգետիկայում:

«Վերազինումներից հետո մենք կունենանք Հարավային Կովկասում խոշորագույն էներգաբլոկ՝ տեղադրված 480 ՄՎտ հզորությամբ, որը կունենա բավական բարձր տնտեսական արդյունավետություն , այսինքն վառելիքի տեսակարար ծախսը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրության կլինի նվազագույնը: Դա է վերակառուցման իմաստը»,- ասաց Կ.Սարգսյանը:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը ժամանակին ավարտին հասցնելու համար ֆինանսական միջոցներ ներգրավվելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել էր ՀՀ կառավարությանը վարկ ստանալու համար, որի Կառավարությունը արձագանքեց շատ արագ`ս.թ. հոկտեմբեր ամսին որոշում ընդունելով տրամադրել կարճաժամկետ բյուջետային վարկ: Ընկերությունը շահագրգռված է մոտակա 2-3 ամսում արագ մարել կառավարության կողմից տրված վարկը:

2006-2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 376 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

2009թ. հուվար- սեպտեմբեր ամիսներին ծրագրում ներդրվել է 24 մլրդ դրամ: Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.-ին, որի գործարկումից հետո «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52