Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԸ
20/10/2009 11:28
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԸ

Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ այսօր Երևանում մեկնարկել է Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը:

Կազմակերպությունը ստեղծվել է 20 տարի առաջ: Խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարի՝ տարեկան երկու անգամ: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Եվրոպայի, ԱՊՀ և Բալթյան երկրների գազի ծառայություններն ու գազատրանսպորտային ընկերությունները:

Հաշվի առնելով Հայաստանի գազի տնտեսությում վերջին տարիներին արձանագրած դրական ցուցանիշները, իրականացված բարեփոխումներն ու նորամուծությունները, Ասոցիացիայի անդամները նախաձեռնեցին խորհրդի հերթական նիստն անցկացնել Երևանում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեությանը անմիջականորեն ծանոթանալու և փորձի փոխանակման մեխանիզմներ մշակելու նպատակով:

Խորհրդի երևանյան նիստին մասնակցում են «Գազպրոմ» (ՌԴ), «Մոսգազ» (ՌԴ), «էէստի գաաս» (Էստոնիա), «VEMEX» s.r.o. (Չեխիա), «CKD HOLDING» (Չեխիա), «E.ON Ruhrgas» (Գերմանիա), «Տերնոպոլգազ» (Ուկրաինա), «Նեֆտեգազմերեժի» (Ուկրաինա), «Լիետուվոս դույոս» (Լիտվա), «Բելտոպգազ» (Բելառուս), «Մինսկօբլգազ» (Բելառուս), «Գոմելօբլգազ» (Բելառուս), «GASUM» s.r.o. (Ֆինլանդիա), «Մոլդովագազ՚» (Մոլդովա), «Բելցիգազ» (Մոլդովա) և «Քիշինևգազ» (Մոլդովա) ընկերությունների ներկայացուցիչները: Հանդիպման օրակարգում են Ասոցիացիայի անդամների գործունեությանը, զարգացման հեռանկարներին, գազատրանսպորտային համակարգերի շահագործամանը, անվտանգության խնդիրներին և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր: Միջոցառման շրջանակում նախատեսված է մասնակիցների և հյուրերի շրջայցը Հայաստանի գազի տնտեսության օբյեկտներ: Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի հորհրդի նիստն ավարտվելու է հոկտեմբերի 22-ին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98