Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՉԻ ԱԶԴԻ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ
20/10/2009 14:44
Կիսվել

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՉԻ ԱԶԴԻ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ

Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ Գազի տնտեսությունների գործարար և գիտա-տեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի Խորհրդի նիստի բացմանը ելույթ է ունեցել ընկերության նախագահ Կարեն Կարապետյանը: Ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բազմահազարանոց աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ Գազի տնտեսությունների գործարար և գիտա-տեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի Խորհրդի նիստի մասնակիցներին:

1997թ-ին. հայ-ռուսական համատեղ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հիմնադրումը` 270 մլն. ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով, Հայաստանի համար դարձավ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման կարևորագույն փուլերից մեկը:

Ընկերության գործունեության սկզբնական փուլը, ես կբնութագրեի, որպես կայացման շատ բարդ ժամանակահատված: Գործունեության առաջին տարիներին Ընկերությունը կանգնած է եղել երկու` սերտորեն փոխկապակցված խնդիրների լուծման առջև` ֆինանսական կայունության բարձրացում և որակական փոփոխություններ արդյունաբերական-տնտեսվարական ոլորտում:

Նշված խնդիրներից շատը դեռ հանդիսանում էր Հայաստանում 1990-ական թվականների ծանրագույն էներգետիկ ճգնաժամի հետևանք, երբ երկրի գազային համակարգը հայտնվել էր գոյատևման եզրին: Զգացվում էր ոլորտի տեխնիկական վերազինման և ներդրումային նախագծերի լուրջ պակաս:

Նշված հարցերի լուծումը` Հայաստանում ազատական էներգետիկ շուկայի և դոտացիաների բացակայության պայմաններում, պահանջում էր բացառապես նոր ու ոչ սովորական լուծումներ` հիմնված այն սկզբունքին, երբ առանցքային պետք է լինեին բիզնեսի շահութաբերությունը և, միաժամանակ, Ընկերության կայուն, երկարաժամկետ զարգացումը:

Նախանշված նպատակին հասնելու համար մեր ռազմավարության հիմնական տարրերն են եղել`

– Բնական գազի շուկայի ընդլայնումը և գազային համակարգի հետագա զարգացումը,
– Կորպորատիվ կառավարման կատարելագործումը և աշխատակիցների մասնագիտական մակարդակի անընդհատ բարձրացումը,
– Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայում մասնակցությունը:

Այսօր գոհունակությամբ նշում եմ, որ անցած 12-ամյա պատմության ընթացքում «ՀայՌուսգազարդը» վստահաբար անցել է կայացման շրջանը և դուրս եկել կայուն զարգացման դիրքերի: Աշխատելով տնտեսության իրական հատվածում` մեր ընկերությունը տարեցտարի ավելացնում է իր շրջանառությունը` հաջողություններ արձանագրելով գործունեության բոլոր հանգուցային ուղղություններով:

«ՀայՌուսգազարդը» շարունակում է առաջատար լինել Հայաստանի Հանրապետությունում իր կանոնադրական կապիտալի, ակտիվների ու հիմնական միջոցների չափով: ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով, մեր ընկերությունը զբաղեցնում է 1-ին տեղը ՀՀ պետբյուջե հարկային վճարումների ծավալով և 2-րդ տեղը` աշխատակիցների թվով: 2008թ. արդյունքներով, անցած տարվա համեմատ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ակտիվներն աճել են 66,7% և կազմել շուրջ 1,0 մլրդ. ԱՄՆ դոլար, ընկերության եկամուտը կազմել է շուրջ 15 մլն. ԱՄՆ դոլար:

Ընկերության կորպորատիվ ներդրումային ընդհանուր փաթեթը ը կազմել է ավելի քան 700,0 մլն. ԱՄՆ դոլար, ինչի շնորհիվ Ընկերությունը դարձել է առաջատար ներդրող Հայաստանում: ՀՀ գազային ու էներգետիկ հատվածի զարգացման գործում «ՀայՌուսգազարդի» տպավորիչ արդյունքները հնարավոր են դարձել 548,8 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով «Գազպրոմ» ԲԲԸ օգտին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման եռամյա ծրագրի հետևողական ու հաջող իրականացման շնորհիվ: Նշված թողարկման արդյունքներով, «ՀայՌուսգազարդն» ամրապնդել է Հայաստանի Հանրապետության խոշորագույն բաժնետիրական ընկերության իր դիրքերը և այսօր մեր կանոնադրական կապիտալն ընդհուպ մոտեցել է 1,0 մլրդ. ԱՄՆ դոլար ցուցանիշին:

Ընկերության համար 2008թ. նշանավորվեց նաև վարկանիշային առաջխաղացման առումով: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում մենք ավարտեցինք եզակի և տեխնիկապես բարդ նախագծի` Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը: Այսօր Հայաստանի ու Իրանի գազատրանսպորտային համակարգերը միացված են, ինչի արդյունքում Հայաստանի Հանարապետության էներգետիկ անվտանգությունը հասել է ավելի բարձր մակարդակի:

Նախորդ տարի ամբողջությամբ ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցման ու արդիականացման ծրագրի նախապատրաստական փուլը և մեկնարկել են աշխատանքները: Այսօր օրակարգում է ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել այդ կարևոր նախագիծը, և արդեն 2010թ. Հայաստանի էներգետիկ քարտեզում տեղ կգտնեն 480 մեգավատանոց նոր, արդյունավետ և տարածաշրջանում մրցունակ ջերմաէներգետիկ հզորություններ:

Նշված նախագիծը հաջողությամբ ավարտելուց հետո, «ՀայՌուսգազարդը» հնարավորություն կունենա մասնակցելու Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հատվածում, ինչը նույնպես դասում ենք պրոֆիլային գործունեության տեսակներին:

Ընկերության սոցիալական ուղղվածություն ունեցող կարևորագույն ներդրումային ծրագերից մեկը` Հայաստանի գազաֆիկացումը, հիմնականում, ավարտվել է 2007թ: Այսօր երկրում բնական գազ սպառող բաժանորդների թիվը հասել է Հայաստանի պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշի` 587000-ի, իսկ հանրապետության գազաֆիկացման մակարդակն աճել է մինչև 94%:

2008թ. արձանագրել ենք նշանակալի դրական դինամիկա գործունեության հիմնական բոլոր ցուցանիշների առումով, մասնավորապես`

– բնական գազի ներկրման և իրացման ծավալների աճ` ավելի քան 2 անգամ,
– փաստացի բաժանորդներ թվի աճ` 5,8 անգամ,
– գազաբաշխիչ ցանցի ընդլայնում` 2,2 անգամ
– Աբովյանի ԳՍՊ-ում պահեստավորված գազի ծավալի ավելացում` 2,2 անգամ:
Նշված ժամանակահատվածում նշանակալի առաջընթաց է գրանցվել նաև ֆինանսական հետևյալ ցուցանիշների առումով`
– ՀՀ պետբյուջե վճարումների աճ` 11 անգամ,
– կենսաթոշակային հիմնադրամ վճարումների աճ` 7,5 անգամ,
– Ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձի ավելացում` 2,5 անգամ,
– վնասով աշխատող ընկերությունից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վերածվել է շահութաբեր ընկերության:

Հարկ է նշել նաև, որ`

– Հայաստանի Հանպապետությունը հանդիսանում է առաջատարներից մեկը այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք: Նշվածի շնորհիվ, տրանսպորտային ոլորտում ամենամյա տնտեսումը, մեր գնահատմամբ, կազմում է 300-400 մլն. ԱՄՆ դոլար,
– Գազաֆիկացման մակարդակով (94,0%), ինչպես նաև այդ ոլորտում կիրառված նորամուծությունների առումով, Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում և դասվում է աշխարհի առավել գազաֆիկացված երկրների շարքին: Այլ էներգակիրների փոխարեն բնական գազի սպառմանն անցնելու արդյունքում, բնակչության ամենամյա տնտեսումը կազմում է 250-300 մլն. ԱՄՆ դոլար:

Հայաստանի սպառողների գազամատակարարման հուսալիությունը բարձրացնելու նպատակով անցյալ տարի Աբովյանի ստորգետյնա պահեստարանում գազի պահեստավորման ծավալներն ավելացվել են մինչև 118,0 մլն. խ.մ.:
Ներդրվել է նոր տեխնիկա, կատարելագործվել է նորմատիվ-տեխնիկական բազան:

Գազի ներտնային համակարգերի օգտագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նապատակով «ՀայՌուսգազարդը» սկսել է ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների (անվտանգության սարքեր) տեղադրման աննախադեպ լայնածավալ ծրագրի իրականացումը: Նշված ներդրումային ծրագիրը նպատակ ունի առավելապես բարձրացնել բնական գազի օգտագործման անվտանգությունը և կանխել գազի սարքերի հետ կապված տեխնածին վթարները:

Այս նպատակին հասնելու գործում հատուկ դեր ունի արհեստավարժ թիմի առկայությունը: Մենք կարող ենք հպարտանալ մեր աշխատակիցներով` Ընկերության զարգացման գործում նրանց անգնահատելի ավանդի ու արդյունավետ աշխատանքի համար: Սակայն, չենք մոռանում նաև աշխատակիցների մասնագիտական հմտությունների անընդհատ կատարելագործման և լրացուցիչ գիտելիքներ ստանալու անհրաժեշտության մասին: Ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում մեծ ուշադրություն կհատկացնենք այս խնդրին:

Հետևելով աշխատակազմի հանդեպ վերաբերմունքի կորպորատիվ սկզբունքներին` երկարաձգվել է ժամանակի պահանջներին համապատասխանող Հավաքական պայմանագիրը: Զուգահեռաբար, ամբողջ տարվա ընթացքում Ընկերությունում պահպանվել է աշխատանքի վճարման մրցունակ մակարդակը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն շարունակում է ընդյալնել իր դիրքերը ֆինանսական շուկայում` ամրապնդելով հուսալի գործընկերոջ վարկանիշը: «Ernst and Young» միջազգային ընկերությունն իրականացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեության աուդիտ և հաստատել Ընկերության դինամիկ զարգացման դրական արդյունքները, որոնք արտացոլված են կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունում: «Deloitte and Tousch» միջազգային անկախ գնահատողը ներգրավվել է Ընկերության գույքի գնահատման գործընթացում:

Կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով`

– մշակվել և ներդրվել է մասնաճյուղերի ղեկավարների պատասխանտվության և խրախուսման համակարգը, որն ուղղված է վերջինների ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը,
– գործում է ՌԴ առաջատար ուսումնական հաստատություններում աշխատակիցների մասնագիտացված ուսուցման և որակավորման բարձրացման մեխանիզմը,
– աջակցություն է ցուցաբերվում ՀՀ և ՌԴ բարձրագույն և միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների լավագույն ուսանողներին` նրանց հետագայում համակարգում աշխատանքի ընդունելու պայմանով:
– ներդրման փուլում է Ընկերության կողմից մշակված և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կառավարող մարմինների հաստատած բոնուսային ծրագիրը,
– մշակման փուլում է կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամի ստեղծումը,
– շարունակվում են Ընկերության աշխատակիցների համար սոցիալական փաթեթի (բնակֆոնդի կառուցում և արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում) ներդրման աշխատանքները:

Այս ամենի հետ մեկտեղ, պետք է խոստովանել, որ անցած 2008թ. և 2009թ. առաջին կիսամյակը եղել են բարդ, սակայն, միաժամանակ, հագեցած ու արդյունավետ: Այդ ժամանակահտվածը ուշագրավ է ոչ միայն Հայաստանում բնական գազի իրացման աճի ավելացմամբ և գործնականում գազաֆիկացման ծրագրի ավարտով, այլ նաև 2008թ. երկրորդ կիսամյակի վերջում սկիզբ առած` ամբողջ աշխարհում մոլեգնած ֆինանսական անբարենպաստ իրավիճակով: Ստեղծարար մտածելակերպ, իրական հայացք դիմամիկ փոփոխվող իրադրությանն և ուղղորդվածություն ընկերության երկարաժամկետ շահերին` սա է այսօրվա ֆինանսական անբարենպաստ իրավիճակից դուրս գալու դեղատոմսը:
Ընկերության Բաժնետերերի հետ փոխհարաբերություններում հուսալիության և կայունության զգացողությունը կարևոր գործոն է, որը մեզ կօգնի նաև ապագայում հաղթահարել բոլոր դժվարությունները:

«ՀայՌուսգազարդի» սկզբունքային դիրքորոշումը այս հարցում հետևյալն է. մենք կառուցում ենք ապագայի գազաէներգետիկ ընկերություն` հենվելով մեր գաղափարների անվերապահ օժանդակության և պետության կողմից առավել օրակարգային խնդիրների ու մարտահրավերների լուծման գործում շահագրգիռ մասնակցության վրա: Վերը նշվածը մեզ թույլ է տալիս վստահաբար հայտարարել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը զգալի ազդեցություն չի ունենա «ՀայՌուսգազարդի» այս տարվա ցուցանիշներին:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51