ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում հիմք ընդունելով «Ուորլի Պարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու սահուն գործընթացը եւ ռուսական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու իրողությունը։