Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
11/12/2009 17:13
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

«ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ այսօր ընկերությունում ավարտվել են մասնագիտական ուսուցման դասընթացները մայրուղային եւ բաշխիչ գազատարների, ինչպես նաեւ արդյունաբերական շենքերի եւ շինությունների հիմնանորոգման կառավարմամբ եւ կազմակերպմամբ զբաղվող մասնագետների համար, որոնք նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը անցկացրեցին Գուբկինի անվան նավթի ու գազի Ռուսաստանի պետական համալսարանի որակավորման բարձրացման Ուսումնա-հետազոտական կենտրոնի դասախոսները: Դասընթացներն անցկացվել են «Նավթագազային օբյեկտների կապիտալ շինարարության կազմակերպման եւ նախագծման ժամանակակից մեթոդները» թեմայով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ արտաքին կապերի բաժնի պետ Արթուր Խաչատուրյանի խոսքերով, ընկերությունը շատ մեծ նշանակություն է տալիս մասնագիտացված կադրերի ուսուցմանը և որակավորման բարձրացմանը, եւ, մասնավորապես, 2008թ.-ից սերտ համագործակցում է Գուբկինի անվան նավթի ու գազի Ռուսաստանի պետական համալսարանի որակավորման բարձրացման Ուսումնա-հետազոտական կենտրոնի հետ: Երկու տարվա ընթացքում որակավորման դասընթացներ են անցել ավելի քան 50 մասնագետներ եւ ստացել որակավորման բարձրացման վկայականներ:

Գուբկինի անվան Նավթի և գազի ռուսական պետհամալսարանի Գազանավթատարների և պահեստարանների կառուցման ամբիոնի դոցենտ Միխայիլ Լեժնևը նշեց հայ ունկնդիրների գիտելիքների լավ մակարդակը: «Պոտենցիալ կա: Ունկնդիրները ակտիվություն են ցուցաբերում դասերի ընթացքում, հետաքրքրվում շատ հարցերով», -ասաց նա:
Ուսուցման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման ծրագրերի միջոցով մարդկային ռեսուրսների զարգացումը՝ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկն է: Ընդհանուր առմամբ, անցած տարվա սեպտեմբերից մինչև այժմ Ընկերության աշխատակիցների համար կազմակերպվել է որակավորման բարձրացման թեմատիկ հինգ ծրագիր:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54