ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 27/01/10
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 27-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 2 գործարք:
Մեկ գործարք. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ (CVBKB1, Bbond) 30 000 դրամ անվանական արժեքով 7 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 29 936 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 209 552 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.4991%:
Մեկ գործարք. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (ENECB1, Bbond) 50 000 դրամ անվանական արժեքով 2 անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 49 243 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 98 486 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.8439%:
Արևտրային շրջանի ընթացքում կնքվել է նաև 30 հասցեական գործարք:
15 հասցեական գործարք. «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ (HRGAB2, Abond) 50 000 դրամ անվանական արժեքով 1 200 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 49 895 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 59 871 840 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.0415%:
15 հասցեական գործարք. «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ (ELTGB2, Bbond) 1 000 դրամ անվանական արժեքով 58 128 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 1 030 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 59 871 840 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.9458%: