Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳԱԶԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՆՑ ԱՅԴՔԱՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը
27/01/2010 18:12
Կիսվել

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳԱԶԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՆՑ ԱՅԴՔԱՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը

«ՀայՌուսգազարդ»  ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել հանրապետությունում գործող բնական գազի սակագների վերանայման հայտը` հիմք ընդունելով ներկրման գնի փոփոխությունը ընթացիկ տարվա ապրիլի 1-ից սկսած: Նշված փոփոխությունը նախատեսված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ միջեւ ստորագրված բնական գազի առքուվաճառքի երկարաժամկետ պայմանագրով, որի հիմնական պայմանը բնական գազի գների աստիճանական  բարձրացումն է` համապատասխանեցնելով դրանք միջազգային գներին:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից նշեցին, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ վառելիքի թանկացումը կտրուկ բնույթ է կրում, ապագա տարիների ընթացքում ներկրվող գազի գնի աստիճանաբար աճի ապահովագրումը Հայաստանի համար լուրջ հնարավորություն է ստեղծում խուսափել գնային կտրուկ ցնցումներից եւ պահպանել համեմատաբար կայուն ու պլանային վիճակ տնտեսության մեջ, միաժամանակ  բաժանորդների համար  ապահովելով  բարձր սակագնի անցման ավելի մեղմ ընթացք:

Ավելին, ներկրման պայմանագրի համաձայն, 2010թ. ապրիլի 1-ից մինչեւ 2011թ. մարտի 31-ը ներառյալ բնական գազի գնման գին էր սահմանվել 200 ԱՄՆ դոլար/հազ.խմ, ներկայիս 154 ԱՄՆ դոլար/հազ. խմ-ի փոխարեն: ՀՀ Նախագահի գործուն միջամտության շնորհիվ նշված գինը հաջողվեց իջեցնել եւ սահմանել 180 ԱՄՆ դոլար/հազ.խմ:
2010թ. համար Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի միջին տարեկան գնման գինը կկազմի 170 ԱՄՆ դոլար/հազ.խմ: Համեմատության համար նշենք, որ այսօր որպես գործող բացառիկ գին հանդիսանում  է Բելառուսի օրինակը,  որտեղ այն կազմում է 186-190 ԱՄՆ դոլար:

Ներկայումս «ՀայՌուսգազարդ» -ի ծառայություններից օգտվում է 600 հազար ընտանիք  եւ ընկերությունը ձգտում է անել հնարավորը  յուրաքանչյուր բաժանորդի պահանջները բավարարելու, ընկերության նկատմամբ նրա վստահության մակարդակը բարձրացնելու համար: Ծառայությունն այսօր ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ, եւ ընկերությունն ավելի քան շահագրգիռ է,  որպեսզի բնական գազի գինը մատչելի լինի սպառողների համար, հատկապես, երբ դեռ չեն հաղթահարվել ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի ծանր հետեւանքները: Դրանք «ՀայՌուսգազարդ»-ի  համար արձանագրել են սպառման ծավալների 20 տոկոս նվազում, որի արդյունքում ընկերությունը կորցրել է պլանավորված եկամուտների զգալի մասն ու ֆինանսական տարին փակել է վնասով, ինչը, սակայն, չի խանգարել, որպեսզի ընկերությունը մնա հանրապետության խոշոր հարկատուներից մեկը:  Համաձայն կանխատեսումների, իրացման ծավալների նվազման միտումը կպահպանվի նաեւ ընթացիկ տարում:

Հաշվի առնելով  իրացման շուկա կորցնելու հնարավոր վտանգը` ընկերության կողմից առաջարկվել է հնարավոր ցածր սակագին, որը  նախորդ տարվա  վնասների փոխհատուցում չի նախատեսում, այլ ընդամենը համակարգը եւ շուկան պահելու խնդիր է դնում: Առաջարկվող սակագինն էապես ցածր է այն սակագնից, որն անհրաժեշտ է գազամատակարարման համակարգի զարգացման անհրաժեշտ մակարդակի ապահովման ու տնտեսագիտորեն հիմնավորված բոլոր ծախսերի փոխհատուցման համար: Նույնիսկ այս պարագայում սակագինը կարող է բեռ լինել սպառողների համար, սակայն գնի ձեւավորումը ինքնին տնտեսական կատեգորիա է եւ ծառայությունը իրական գնից տեւականորեն ցածր լինել չի կարող:

Գործող սակագների պայմաններում վաճառքի միջին սահմանված սակագինը կազմում է 246,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջարկվողում` 293,35 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կամ աճը`  շուրջ 19%, այն դեպքում, երբ գազի գնման գնի աճը կազմում է 17%:  Այդուհանդերձ 2% աճի տարբերությունը «գերշահույթ» չի նշանակում, այլ ընդամենը ուղղված է հաստատուն ծախսերի փոխհատուցմանը եւ արձագանք է իրացման շուկայի կրճատմանը: Չհաշված նաեւ այն փաստը, որ վաճառքի գնից է բյուջե փոխանցվում ավելացված արժեքի հարկը:

Ինչ վերաբերում է բնակչության եւ խոշոր սպառողների սակագների տարբերությանը, ապա դա պայմանավորված է նրանց բաժին ընկնող շահագործման եւ պահպանման ծախսերի  չափով ու իրացված գազի ծավալներով: Մասնավորապես, ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ  խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Գազի գների նշված տարբերակումն առկա է եւ կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Լինելով խոշոր հարկատուներից մեկը եւ ունենալով  խոշորագույն ներդրումային փաթեթը հանրապետությունում` «ՀայՌուսգազարդ»-ը մշտապես հետաքրքրված է երկրի սոցիալ-տնտեսական, մասնավորապես էներգետիկայի բնագավառի կայուն զարգացմամբ, հետեւաբար` սակագնի փոփոխությունները  երբեք ինքնանպատակ չեն ընկերության համար»,-եզրափակվում է «ՀայՌուսգազարդ»-ի պարզաբանումը:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39