ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՌԱՔՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՏՐԱՍՆՖՈՐՄԱՏՈՐԸ
Փետրվարի 6-ին Հայատան է առաքվել հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը եւ բեռնաթափվել «Հրազդան-5» շինհրապարակում:
400 000 կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար:
Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում: Բեռի տեղափոխումն իրականացվել է ժամանակացույցի համաձայն երկաթգծով եւ հատուկ փոխադրամիջոցներով: