Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ  ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
10/02/2010 11:03
Կիսվել

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրի մարզային բաշխվածության կառուցվածքը ներակայացնող վիճակագրական տվյալներ, որոնք հավաքագրվել են բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների հիման վրա` առանց ֆիզիկական անձանց կողմից կատարված առևտրի ծավալների դիտարկմամբ:

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են 34%-ով՝  կազմելով 697.7 մլն դոլար, իսկ ներմուծումն, ըստ ապրանքի ծագման երկրի, կրճատվել է 25.6%-ով՝ կազմելով 3304.1 մլն դոլար:

2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 53.8%-ը (367.6 մլն դոլար) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին, 15.5%-ը (105.9 մլն դոլար)` Սյունիքի մարզին, 12,2%-ը (83.5 մլն դոլար)` Լոռու մարզին, 10,6%-ը (72.4 մլն դոլար)` Կոտայքի մարզին, ընդ որում ճգնաժամով պայմաններում ՀՀ 9 մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման ծավալների զգալի անկում, իսկ Տավուշի մարզում գրանցված կազմակերպությունների արտահանման ծավալները հաշվետու մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 40%-ով և կազմել  1,6 մլն դոլար:

 Վիճակագրության համաձայն նախորդ տարվա ընթացքում ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի գերակշիռ մասը` շուրջ 81,4%-ը, բաժին է ընկնում Երևան քաղաքին, իսկ մարզային գրանցում ունեցող ընկերությունների կողմից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալը հանրապետության ներմուծման ծավալներում բավականին ցածր է, մասնավորապես ՀՀ ներմուծման ծավալների 4,3%-ը (136.8 մլն դոլար) բաժին է ընկնում Կոտայքի մարզին, 3,3%-ը (105.1 մլն դոլար)` Արարատի մարզին, 3,0%-ը (96.3 մլն դոլար)` Արմավիրի մարզին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01