ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ -5»-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԾԽԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«Հայռուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ «Հրազդան-5»-ի շինհրապարակում կառուցված 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փողը, որը հաշվարկված է 9 բալ սեյսմակայունության համար, խոշորագույնն է Անդրկովկասում: Ըստ մասնագետների, այն ամբողջությամբ հավաքակցվել է բետոնե խողովակին եւ ջերմամեկուսացվել:
«Հրազդան-5»-ի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում: