Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»
18/02/2010 18:24
Կիսվել

ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

Միասնական եկամտային հարկը` 26 %-ի չափով, որը նախատեսվում է գանձել ներկայիս կենսաթոշակային սոցվճարի եւ եկամտահարկի փոխարեն, ավելի մեծ հարկային բեռ է առաջացնում աշատակցի համար, քան` այսօրվա հարկային համակարգը: Նման կարծիք հայտնեց ՀՀ Աժ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա, այսօր գոյություն ունի հարկման նվազագույն շեմ` 30 հազար դրամի չափով, որը կենսաթոշակային փաթեթով հանվում է: Լրացուցիչ հարկային բեռ է առաջանում 5 տոկոս սոցվճարի դեպքում, որը գնալու է այդ մասնավոր կուտակային համակարգին. Արդյունքում ստացվող  31 տոկոսը բավական մեծ բեռ է թե աշխատակցի, թե գործատուի համար:

Եվս 5 տոկոս փոխանցվելու է անհատական հաշիվներին, որը Ա.Նռանյանի կարծիքով, անարդար է.դա եւս վճարվում է քաղաքացիների կողմից:

«Կառավարությունը քաղաքացիներին առաջարկում է այդ 10 տոկոսի  վրա առանձնապես հույս չդնել, որովհետեւ այդ գումարները ռիսկային են, իսկ դրա դիմաց առաջարկում է նվազագույնը վճարել կենսաթոշակ: Այսինքն` մեր գումարները գնալու են մասնավորին, իսկ այն մյուս հարկատեսակներից վճարվելու է կենսաթոշակ, որը էլ ավելի ավելացնելու է պետական բյուջեի դեֆիցիտը եւ բեռը պետական բյուջեի վրա»,- ավելացրեց նա:

Ա.Նռանյանը համոզմունք հայտնեց, որ չկա նաեւ երաշխիք, որ բանկերը գումարները չեն տեղադրի արտաքին վարկային կազմակերպություններում:  «Ներկայիս տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանում փող դնելը պարզապես անիմաստ է»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորը կարծում է նաեւ, որ մասնավորեցումը հանգեցնելու է նրան, որ միլիարդավոր դոլարներ 25 տարի գնալու են Հայաստանից դուրս` արդյունքում երկիրը կանգնեցնելով սնանկ պետութուն լինելու իրական վտանգի առաջ:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6