Տնտեսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 420.50+2.50
OIL:  BRENT - 78.72-0.77 WTI - 75.21-0.74
COMEX:  GOLD - 2760.00-0.23 SILVER - 31.14-1.46
COMEX:  PLATINUM - 965.90-0.39
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 156.48+0.44 EUR/GBP - 1.0407-0.08
FOREX:  EUR/USD - 1.0407-0.08 GBP/USD - 1.2316-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44156.73+0.30 NASDAQ - 20009.34+1.28
STOCKS US: S&P 500 - 6086.37+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39958.87+0.79 TOPIX - 2751.74+0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.56-0.40 SSEC - 3230.16+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8545.13-0.04 CAC40 - 7837.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21254.27+1.01
23/01/2025  CBA:  USD - 398.88+0.14 GBP - 491.42-1.58
23/01/2025  CBA:  EURO - 415.23-1.37
23/01/2025  CBA:  GOLD - 35290.00+192.00 SILVER - 394.92+4.11
ՏՄՊՊՀ – "ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ" ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԽՏՐԱԿԱՆ ԳԻՆ Է ԿԻՐԱՌԵԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՄԱՐ
03/09/2008 15:41
Կիսվել

ՏՄՊՊՀ – "ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ" ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԽՏՐԱԿԱՆ ԳԻՆ Է ԿԻՐԱՌԵԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՄԱՐ

Հանձնաժողովը պարարտանյութերի շուկայում իրացման չհիմնավորված գնի սահմանման եւ կիրառման փաստի առիթով վարույթ է հարուցել "Առավոտ" օրաթերթի եւ "www.panorama.am" վեբ-կայքի հրապարակումների հիման վրա:
Վարույթի ընթացքում "Դվին Հոլդինգ" ընկերությունը հայտնել է, որ ի կատարումն ՀՀ կառավարության որոշման, ՀՀ գյուղնախարարությունը ընկերության հետ կնքել է հանձնարարության պայմանագիր, որի համաձայն, "Դվին Հոլդինգը" պարտավորվել է ՀՀ գյուղնախարարության կողմից տրված գյուղերի ցանկին համապատասխան գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին (կանխավճար ստանալուց հետո) Մասիսում գտնվող սեփական բազայից մատակարարել 20 000 տոննա ամոնիումային սելիտրա` մեկ տոննան 84 000 դրամով, առանց ԱԱՀ-ի` օրենքով սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում (74 000 դրամը վճարում են գյուղական արտադրանք արտադրողները, իսկ 10 000 դրամը` որպես սուբսիդիա, ՀՀ գյուղնախարարությունը): "Դվին Հոլդինգի" գրության համաձայն` ամոնիումային սելիտրա արտադրող վրացական կազմակերպությունը զգուշացրել է ընկերությանը, որ 2008 թ. հունվարի 1-ից արտահանման գինը կտրուկ աճելու է, այդ պատճառով ընկերության եւ ՀՀ գյուղնախարարության միջեւ կնքված պայմանագրում նշվել է, որ ընկերությունը մատակարարումը կատարում է մինչեւ 2007 թ. դեկտեմբերի 30-ը կատարված փաստացի վճարումներին համապատասխան քանակությամբ, որն էլ հաշվի է առնվել ՀՀ կառավարության որոշմամբ: Արդյունքում, դեկտեմբերի 31-ի դրությամբ, նշված գներով սելիտրա ստանալու համար գյուղական արտադրանք արտադրողների կողմից վճարվել է 12 918,14 տոննա սելիտրային համապատասխան, որը բաշխվել է ցանկին խիստ համապատասխան: Ընկերության գրության համաձայն` չնայած 2008 թ. հունվարից սելիտրայի գինը աճել է, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը որոշել է 20 000 տոննայի մնացորդ մասի (7082 տոննա) համար պահպանել գյուղական արտադրանք արտադրողներին հատկացվող սելիտրայի գինը, գնի թանկացումը փոխհատուցելով սուբսիդիայի ավելացմամբ` 10 000 դրամի փոխարեն սահմանելով 27 000 դրամ: Այդ պայմանագրով նախատեսված մատակարարումներն, ըստ ՀՀ գյուղնախարարության ցուցակի, արդեն կատարվել են:
2007 թ. նոյեմբերից մինչեւ 2008 թ. հունիսի 20-ը "Դվին Հոլդինգը" ներմուծել է 23 985 տոննա ամոնիումային սելիտրա, որից 20 000 տոննան իրացվել է ՀՀ գյուղնախարարության հետ կնքված պայմանագրով: ՀՀ գյուղնախարարության ցուցակներից դուրս իրացվել է նաեւ 1700 տոննան` Լեռնային Ղարաբաղում (1000 տոննա` մեկ տոննան 84 000 դրամ, 700 տոննա` մեկ տոննան 110 000 դրամ), 587 տոննան` Հայաստանի ձեռնարկություններին (մեկ տոննայի միջին գինը` 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն), 1470 տոննան` անհատներին (մեկ տոննայի միջին գինը` 123 000 դրամ): "Դվին Հոլդինգի" կողմից ներկայացված տեղեկատվության եւ վարույթի նյութերի համաձայն, հողօգտագործողներին եւ այլ անձանց իրացված 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գնի կառուցվածքում մարտին նույնն են ձեռքբերման գինը (63 420 դրամ), աշխատավարձը, տրանսպորտային ծախսերը, հարկերն ու այլ վճարները, տարբերվում են այլ ծախսերը (համապատասխանաբար` 1514 դրամ եւ 7234 դրամ), որոնք սակայն, այլ անձանց համար մարտին նվազել են: Այնուամենայնիվ, արդյունքում հողօգտագործողներին 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գինը մարտին մնացել է անփոփոխ (84 000 դրամ), ապահովելով 10 608 դրամ շահույթ եւ 14,45% շահութաբերություն, իսկ այլ անձանց 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գինը մարտին փետրվարի նկատմաբ աճել է 11 430 դրամով, իսկ հունվարի նկատմամբ` 6430 դրամով, կազմելով 111 430 դրամ, ապահովելով 32 318 դրամ շահույթ (փետրվարի նկատմաբ աճելով 56%-ով, հունվարի նկատմամբ` 19,4%) եւ 40,85% շահութաբերություն: Նշված փաստի վերաբերյալ ընկերությունը հիմնավորում չի ներկայացրել:
Հանձնաժողովի նիստի ընթացքում "Դվին Հոլդինգի" ներկայացուցիչն ընդունեց, որ տարբերակված գներ է կիրառել:
Ըստ այդմ, "Դվին Հոլդինգը" ազոտական պարարտանյութերի շուկայում ունենալով գերիշխող դիրք` նպատակաուղղված գործողություններով (վարքագծով) կիրառել է իրացման չհիմնավորված գին` հողօգտագործողներից բացի, այլ անձանց իրացվող ազոտական պարարտանյութի իրացման գինը 2008 թ. մարտին սահմանելով 111 430 դրամ: "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքով, գերիշխող դիրքի չարաշահում է համարվում իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական եւ տարբերակված գների սահմանումը կամ կիրառումը:
Իրացման չհիմնավորված գնի սահմանման եւ կիրառման, տարբերակված եւ խտրական գների կիրառման համար Հանձնաժողովն այսօր "Դվին Հոլդինգին" տուգանեց 2007 թ. հաuույթի երկու տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամով:
23/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.88
+0.14
Եվրո (EUR)
415.23
-1.37
Ռուբլի (RUR)
4.03
-0.02
Լարի (GEL)
139.56
+0.04
35290.00
+192.00
Արծաթ
394.92
+4.11