
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕԲՈԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՀՐԱԶԴԱՆ 5» ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի ղեկավար, խորհրդական Կոնստանտին Օբոլենսկին մարտի 4-ին այցելել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակ: Աշխատանքային կարճ այցի ընթացքում պարոն Օբոլենսկին ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Հրազդան-5 շինարարության տնօրինության կողմից իրականացվող էներգաբլոկի վերակառուցման եւ արդիականացման նախագծի աշխատանքների կատարման ընթացքին եւ հանդիպել շինարարության տնօրինության ղեկավար Կ.Սարգսյանի, ինչպես նաեւ Alstom (Շվեյցարիա) ընկերության անձնակազմի հետ, որը նախագծի շրջանակում իրականացնում է GT13E2 գազատուրբինային սարքի առաքման հետ կապված աշխատանքները: