Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
19/03/2010 18:29
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ գործող սպառողական կոոպերատիվների աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ու գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ոլորտի պատասխանատուներ ու հանրային խորհրդի անդամներ։ Վարչապետի առաջին կանգառը Լուկաշին գյուղում էր, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են կոոպերատիվի գործունությունն ու խնդիրները։
Վարչապետին զեկուցել են գյուղական կոոպերատիվի հիմնախնդիրների մասին, որոնք հիմնականում վերաբերում են գյուղական կոոպերացիայի իրավական կարգավորման եւ շրջանառու միջոցների ներգրավման հնարավորություններին։ Տիգրան Սարգսյանը պատասխանել է կոոպերատիվի անդամների ու համայնքի բնակիչների հարցերին, հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին։

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Վանանդ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Վանանդ» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆերմերներին եւ անհատ գյուղացիներին հուզող խնդիրներ, մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, ցածր տոկոսադրույքով վարկերի ձեռքբերման եւ բերքի իրացման հարցեր։ Բերքի եւ կաթի իրացման խնդիրը լուծելու համար առաջարկվել է տեղում ստեղծել մթերող փոքր ձեռնարկություններ։ Համայնքի ներկայացուցիչներն Տիգրան Սարգսյանին են ներկայացրել մանկապարտեզի եւ դպրոցի վերանորոգման խնդիրը։

Վարչապետն անդրադարձել է գյուղմթերքների իրացման խնդրին, ինչպես նաեւ նշել է. «Մեր նպատակն է, որ կոոպերատիվի հետ աշխատելով հասկանանք, թե այդ կառույցին ինչով կարող ենք օժանդակել, որ հնարավորություն ունենա առանց տոկոսի վարկեր ստանալ եւ տեխնիկա ձեռք բերել։ Առանցքային խնդիրը, որ բոլոր հանդիպումների ժամանակ արձանագրում ենք, այն է, որ գյուղացին խնդիր ունի գյուղմթերքների իրացման հետ, եւ եթե պետությունը կարողանա ձեւավորել ենթակառուցվածքները, որոնք կօգնեն իրացման խնդիրներ չունենալ, էականորեն կխթանի գյուղատնտեսության զարգացմանը, առեւտրային բանկերն էլ հաճույքով վարկավորում կիրականացնեն։ Մենք այցելում ենք համայնքներ, որտեղ կան նույն սկզբունքներով ձեւավորված կոորպորատիվներ։ Ուզում ենք հասկանալ` արդյոք դուք գո՞հ եք արդյունքներից, ինչպիսի՞ թերություններ եւ առավելություններ եք նկատում գործունեության ընթացքում։ Այդ դեպքում մենք էլ ճիշտ որոշում կկայացնենք` կոոպերատիվներին ճիշտ ուղղությամբ օգնելու համար։ Նաեւ ցանկանում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներով եք ապրում դուք, որպեսզի մեր օգնությունն էլ լինի նպատակային եւ արդյունավետ»։

Վարչապետը, լսելով համայնքի անդամներին եւ կոոպերատիվների ղեկավարներին, ամփոփել է խնդիրները կառավարությունում դրանք լուծելու համար։
 

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69