Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ 916 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
23/03/2010 20:28
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ 916 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում գործող Ուսումնատեխնիկական կենտրոնում շարունակվում են պարբերաբար կազմակերպվող դասընթացները` գազի բնագավառում աշխատող մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակով: 2010 թվականին նախատեսվում է իրականացնել մասնագիտական կադրերի ուսուցում և վերապատրաստում ընդհանուր թվով 916 աշխատակցի համար, այդ թվում 720-ը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ աշխատակիցներ, 106՝ այլ կազմակերպություններից եւ 90-ը՝ անհատական ուսուցման ծրագրով:: Ուսումնատեխնիկական կենտրոնի կողմից ընթացիկ տարում նախատեսվում է կազմել և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաստատմանը ներկայացնել թվով 3 թեմատիկ պլաններ և ծրագրեր, տպագրության հանձնել «Հեղուկացված նավթային գազերի օգտագործումը գազաբալոնային ավտոմեքենաներում» և «Մայրուղային գազատարների շահագործում» մեթոդական ուղեցույցները, ինչպես նաև մշակել «Գազով աշխատող ջրատաքացուցիչ կաթսաների շահագործում» և «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» մեթոդական ուղեցույցները։ 2009թ-ին կենտրոնում ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 719 մասնագետ եւ վերապատրաստվել 121-ը:

Ուսուցումներն իրականացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի ընկերությունների և մասնաճյուղերի, տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական աշխատողների ու բանվորական անձնակազմերի, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի, առանձնատների ու օբյեկտների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող, ավտոգազալցավորման ճնշակային կայանները շահագործող, սեղմված բնական գազով աշխատող ավտոմեքենաները շահագործող եւ այլ անձնակազմերի համար:

Գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղերի անձնակազմի համար անվտանգության համակարգերի շահագործման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են անցկացվել Չինաստանի մասնագետների մասնակցությամբ 21 աշխատակից, բազմաբնակարան շենքերի անվտանգության համակարգերի տեղադրմամբ զբաղվող Գյումրիի ԳԳՄ-ի 47 աշխատող, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում ընդգրկված 53 եռակցող՝ գազատարների ներմիացում ճնշման տակ «Տրյուման Դալ Վիլյամսոն» ընկերության կողմից մշակված տեխնոլոգիայի վերաբերյալ:

ՌԴ Ի.Մ.Գուբկինի անվան «Նավթի և Գազի» պետական համալսարանի որակավորման բարձրացման ուսումնա-հետազոտական կենտրոնի դասախոսների մասնակցությամբ կազմակեպվել էր մասնագիտական ուսուցման դասընթացներ 20 աշխատակցի համար:

Անցած տարի տպագրվել են «Կենցաղային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում» և «Գազատարների ներմիացում ճնշման տակ» մեթոդական ուղեցույցները, մշակվել և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից հաստատվել են չորս թեմատիկ պլաններ և ծրագրեր եւ անցկացվել է համակարգի, 37 աշխատակցի գիտելիքների ստուգում:

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04