Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ –  ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ
06/04/2010 12:45
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆ

Օրերս սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ -ի Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը հավատարմագրվել է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:

Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով դեռևս 2007 թվականի սկզբին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել է գազասպառողների բնակարանների ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:

2008 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ողջ տարածքում սկսվել է անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: Այսօրվա դրությամբ արդեն տեղադրվել է 303000-ը, որոնք, ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը, պահանջում են լուրջ սպասարկում, նորոգում և ստուգաչափում, այդ նպատակահարմարությամբ էլ ստեղծվեց ժամանակակից սարքավորումներով հագեցված սպասարկման կենտրոնը:

Աշոտ Հովսեփյանի խոսքով, անվտանգության համակարգերի տեղադրմամբ նշված ժամանակահատվածում կանխվել է գազի արտահոսքի ավելի քան 3200 դեպք: Սա նշանակում է, որ նույնքան ընտանիք, ինչու ոչ, նաև նրանց հարևանները, խուսափել են դժբախտ պատահարներից (թունավորում, պայթյուն), ինչը ենթադրում է նաև մահացության դեպքերի հավանականություն:

Ընկերությունում արձանագրվող կանչերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վթարային իրավիճակները, ներառյալ` թունավորման դեպքերը, ցավոք, հաճախ բնակիչների կողմից անվտանգության սարքերի ինքնակամ անջատումների հետևանք են: Ի դեպ, 2001-2009թթ. գազասպառող բնակիչների մոտ արձանագրվել է դժբախտ ելքով 137 պատահար, որոնցից 87-ը կարող էր տեղի չունենալ, եթե բնակարաններում տեղադրված լինեինանվտանգության համակարգեր:

Անվտանգության սարքերը նույնպես սպասարկում են «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ փականագործները: Սպասարկումը պատշաճ և որակով կազմակերպելու նպատակով էլ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ում ստեղծվեց Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը գազասպառող բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված կարևոր օղակ պետք է հանդիսանա:

Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: Նշենք նաև, որ ՀՀ-ն ԱՊՀ երկրների թվում առաջինն է, որտեղ ներդրվել է անվտանգության համակարգերի ստուգման, թեսթավորման և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
Սերվիս կենտրոնի ստեղծմամբ իրականացվելու է սարքերի վերանորոգման, 5 տարի պարբերականությամբ գազազգայուն տարրերի (սենսորներ) փոխարինման և այրվող գազերի ազդանշանային 24 սարքերի միաժամանակյա ստուգման համակարգչային ախտորոշման աշխատանքներ: Սերվիս կենտրոնի գործունեությամբ ապահովվելու է բնակարաններում անվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, ներառյալ, 5 տարին մեկ պարտադիր ստուգումները, պրոֆիլակտիկ ստուգումները, ինչպես նաև դրանց արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված վերանորոգումները:

Սերվիս կենտրոնում գործող հիմնական սարքավորումները չինական PUHAI Corporation ընկերության արտադրանքը հանդիսացող թեսթավորման և ախտորոշման ստենդերն են, և դրանց մոնտաժման, առաջին երաշխիքային ստուգումների ու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են չինական կողմից գործուղված մասնագետների աջակցությամբ: Չինացի մասնագետները նաև ուսուցում և վարպետության դասեր են անցկացնում մեր մասնագետների շրջանում:

Սերվիս կենտրոնում ձեռք են բերվել նաև շարժական սարքեր, որոնց միջոցով պրոֆիլակտիկ ստուգումներ են իրականացվում տեղում, առանց համակարգը կենտրոն տեղափոխելու: Երբ բնակարանի ազդանշանային սարքը գործում է և բնակիչն ահազանգում է, մասնագետներն այս սարքի միջոցով հենց բնակարանում կարող են որոշել ազդանշանի պատճառը: Անսարքության բացահայտման դեպքում անվտանգության համակարգը փոխարինվում է նորով, իսկ վնասված սարքը բերվում է սերվիս կենտրոն` ստուգման և անհրաժեշտության դեպքում` վերանորոգման: Ի դեպ, ազդանշանային սարքի կառուցվածքը ներառում է հիշողության համակարգ (սև արկղ), որտեղ տվյալները պահպանվում են 25 ժամվա ընթացքում: Այսինքն, մասնագետը ներկայանալով բնակարան կարող է աշխատանքային համակարգչի` նոդբուքի համապատասխան ծրագրի միջոցով ազդանշանային սարքից կարդալ, թե ինչ է տեղի ունեցել բնակարանում` շմոլ գազի առկայությու՞ն, մեթանի արտահո՞սք թե՞ սարքի խափանում:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59