Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 150 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
07/04/2010 17:17
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 150 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական տնտեսվարողի, ում կողմից կատարված գործարքների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Երկու տարվա ապօրինի գործունեություն, հետևանքը` պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր առմամբ շուրջ 150մլն դրամի վնաս:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության և քննչական վարչությունների աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ Ալբերտ Գալստյանը, ով հանդիսանում էր միաժամանակ երեք ընկերությունների իրական ղեկավարը: Միայն թե այդ փաստը քողարկելու նպատակով նա իր ծանոթներին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: «ՎԳԳԱ», «Տիպգոր» և «Գոհար Ասուպ» ընկերությունները գործել են Գոռ Վերդյանի, Ջուլիետա Կարապետյանի և Ներսես Զախարյանի անուններով, գրանցվել պետական ռեգիստրում և հաշվառվել տարածքային հարկային տեսչություններում: Սակայն, վերջիններիս  դրամական պարգև խոստանալուց հետո,  Ալբերտ Գալստյանը, ով իրականում ղեկավարել է այդ կազմակերպությունները, վերցնելով կնիքները, անձամբ է զբաղվել ապրանքների ձեռքբերմամբ և իրացմամբ, բայց իրականացրած գործունեության վերաբերյալ  հարկային մարմիններին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հաշվետվություններ, կամ առհասարակ չի ներկայացրել:  Այդկերպ Գալստյանը չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափի`շուրջ 130մլն դրամի հարկեր և սոցիալական ապահովագրության վճարներ:

Բացի այդ, նաև առանց ապրանքների մատակարարման, ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների տրամադրվել են կեղծ հաշիվ-ապրանքագրեր. այս գործարքների հետևանքով ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 16,5մլն դրամի վնաս:

Նշված դեպքերի վերաբերյալ ՊԵԿ հետաքննության և Ոստիկանության քննչական գլխավոր վարչություններում  հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Գալստյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  38-189 հոդվածի 1-ին մասով, 189 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 205 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նախաքննությունը շարունակվում է:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01