Տնտեսական

OIL:  BRENT - 43.25+0.56 WTI - 40.84+0.74
COMEX:  GOLD - 1821.20+0.80 SILVER - 19.21+3.06
COMEX:  PLATINUM - 883.10+2.06
LME:  ALUMINIUM - 1651.00+1.54 COPPER - 6197.50+1.52
LME:  NICKEL - 13465.00+1.18 TIN - 17026.00-0.02
LME:  LEAD - 1831.50+2.06 ZINC - 2107.00+2.88
FOREX:  USD/JPY - 107.26-0.31 EUR/GBP - 1.1365+0.78
FOREX:  EUR/USD - 1.1365+0.78 GBP/USD - 1.2634+0.61
STOCKS RUS:  RTSI - 1245.54-0.18
STOCKS US: DOW JONES - 26067.28+0.68 NASDAQ - 10492.50+1.44
STOCKS US: S&P 500 - 3169.94+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 22529.29+0.40 TOPIX - 1557.24+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26210.16+0.31 SSEC - 3450.59+1.39
STOCKS EUR:  FTSE100 - 6156.16-0.55 CAC40 - 4981.13-1.24
STOCKS EUR:  DAX - 12494.81-0.97
09/07/2020  CBA:  USD - 486.60+0.86 GBP - 615.69+7.35
09/07/2020  CBA:  EURO - 551.22+3.65
09/07/2020  CBA:  GOLD - 28333.85+386.62 SILVER - 289.19+7.77
09/07/2020  CBA:  PLATINUM - 13204+241.97
engрус
Հուլիս, 2020
July 2020
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Արկադի Խաչատրյան. Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս
29/06/2020 11:54

Արկադի Խաչատրյան. Իշխանությունները պետք է ազնիվ լինեն՝ անշարժ գույքի հարկի ռեֆորմի և համահարթ եկամտային հարկի մասին խոսելիս

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խարատրյանն անդրադարձել է գույքահարկի փոփոխություններին վերաբերող իշխանական հիմնավորումներին։

«Իշխանական թևի իմ բազմաթիվ գործընկերներն այս օրերին պնդում են, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կապահովի սոցիալական արդարությունը, չէ՞ որ իրենք իջեցրել են եկամտային հարկը, սահմանելով այն 23% համահարթ, մեծացրել են մարդկանց տնօրինվող եկամուտը, ‭հիմա էլ իբր հարկային բեռ չեն ավելացնում, ընդամենը ‬մարդկանց‭ից հետ են վերցնում իրենց «ավելացրած» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, ‬իսկ առաջիկա տարիներին եկամտային հարկը կիջեցնեն մինչև 20%՝ դրանով իսկ փորձելով հիմնավորել, որ իբր մարդիկ նույնիսկ շահած են դուրս գալու այս ամենի արդյունքում: Ասում են նաև, որ իրենք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեն» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Ի պատախան այս բոլոր պնդումների՝ իմ գործընկերներին և մեր հայրենակիցներին ես ուզում եմ ասել հետևյալը.

1.2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 23% համահարթ եկամտային հարկը՝ նախկինում գործող երեք դրույքաչափերի փոխարեն՝ 23% (աշխատավարձի մինչև 150 հազ. դրամ գումարից), 28% (150 հազ-ը գերազանցող գումարից) և 36% (աշխատավարձի 2 մլն-ը գերազանցող գումարից):

2.Դեռ անցած տարի ՀՀ-ում վարձու աշխատողների 65-70%-ը ստանում էին ՄԻՆՉԵՒ 150 հազ. դրամ աշխատավարձ, հետևաբար այսպես թե այնպես նրանք վճարում էին և հիմա էլ վճարում են 23% եկամտային հարկ, այսինքն նրանց կյանքում համահարթ եկամտային հարկի ներդրումը որևէ էական բան չի փոխել:

3.Եթե խիստ պայմանականորեն միջին խավ համարենք 500 հազ-ից 2 մլն. դրամ աշխատավարձ ստացող մարդկանց (կրկնում եմ ՝ խիստ պայմանականորեն), ապա նրանք կարծես թե համահարթ եկամտային հարկի ներդրմամբ ս.թ. հուվարի 1-ից մինչ այսօր խնայում էին 150 հազ-ը գերազանցող գումարի 5%-ի չափով:

4.Սակայն, ինչպես ս.թ. հունիսի 23-ին նշել էի իմ ֆեյսբուքյան էջում, 2020թ. հուլիսի 1-ից սկսած ՀՀ-ում ‭ամսական 500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկինում 25000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: ‬Հատուկ նշեմ, որ ներկայումս, ժամանակավորապես, մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. կատարում է պետությունը, ինչը աստիճանաբար կդադարի առաջիկա տարիներին:

5.Վերը նշվածը նշանակում է, որ 2020թ. հուլիսի 1-ից սկսած ‭500000 դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ կսկսեն վճարել սոցիալական վճար՝ իրենց աշխատավարձի մինչև 7.55%-ը (կախված աշխատավարձի չափից)(ժամանակավորապես 12500 դրամի չափով նվազեցման դեպքում՝ մինչև 6.32%)՝ այս պահին առավելագույնը 2.5%-ի փոխարեն: ‬

6.Սա նշանակում է, որ, օրինակ՝ 1020000դր. աշխատավարձ ստացողը ս.թ. հուլիս ամսվա համար կվճարի արդեն 77000-12500=64500դր. սոցիալական վճար, այսինքն 6.32%՝ ս.թ. հունիս ամսվա համար վճարվող 1.23%-ի (12500դրամի) փոխարեն, այսինքն ավելի քան 5%-ով ավելի մեծ սոցիալական վճար:‬

7.Թեև սա մասնավոր դեպքի մատնանշում է, այդուհանդերձ նպատակը՝ ի ցույց դնելն է, որ պայմանականորեն վերցված այդ եկամտային հատվածը ներկայացնող միջին խավը ևս ս.թ. հուլիսի 1-ից սկսած ‬համահարթ եկամտային հարկի ներդրումից‭ առավելապես կամ էապես շահած այլևս չի լինի, քանի որ տնօրինվող եկամուտը կնվազի:‬

8.Իհարկե, մեր գործընկերները կարող են ասել, որ առաջիկա տարիներին եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կնվազի 23%-ից մինչև 20%, և մարդկանց տնօրինվող եկամուտը կավելանա անշարժ գույքի հարկի ներդրմանը զուգահեռ: Այո, կնվազի, բայց ափսոս, էլի չի ստացվում. եկմտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրանալու է վճարվելիք սոցիալական վճարների դրույքաչափը՝ ներկայիս 2.5%-ից դառնալով 5%: Կրկին մարդկանց եկամուտներում էական փոփոխություն չի լինի:‬

9.Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել, որ կարելի է նաև մատնացույց անել ‬համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում էապես շահած մարդկանց՝ բարձր եկամտային հատվածներից, սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն չունեցող մարդկանցից և այլն, սակայն այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, հետևաբար մենք չենք կարող խոսել համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում մեր հայրենակիցների առավելապես շահած լինելու մասին՝ տնօրինվող եկամտի էապես մեծացման առումով:

10.Վերոհիշյալից ելնելով՝ հարկ է փաստել, որ քաղաքական մեծամասնության կողմից արտահերթ ռեժիմով, առանց հանրային և մասնագիտական բազմակողմանի քննարկման, արտակարգ դրության և տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում ընդունվել է ‭անշարժ գույքի հարկման մի նախագիծ‬, որով նախատեսվում է ներդնել ‭հարկման ‬նոր, սակայն անարդար, ոչ ‭մարդակենտրոն համակարգ՝ առանց սոցիալական երաշխիքներ, արտոնություններ և բացառություններ սահմանելու, առանց կոնկրետ գնային հատվածների գույքի սեփականատերերի եկամուտների մակարդակը հաշվի առնելու, առանց սոցիալական տարբեր շերտերի մտահոգությունները և միջին խավի շահը հաշվի առնելու, առանց բազմակողմանի և լուրջ վերլուծության, առանց ազդեցության գնահատման՝ ներդրումների, անշարժ գույքի գների, շինարարության, հիփոթեքային շուկայի և այլնի վրա, առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու և հորդորները հաշվի առնելու:‬

11.Վերջնարդյունքում այն առավելապես ենթադրում է հարկային բեռի մեծացում, իսկ միջին խավի համար՝ էական մեծացում՝ առանց եկամուտների համաչափ ավելացման:‬ Հաճախ մեր գործընկերներն ասում են, որ անշարժ գույքի հարկը կազմում է ամսական այսքան գումար: Հետաքրքիր է՝ դա ասողներից ո՞վ է երբևէ ամսական գույքահարկ վճարել: Այդ գումարը վճարվում է միանվագ, և մարդկանց մեծամասնության աչքին այդ գումարը երևալու է: Կառուցապատողից բնակարան գնելու դեպքում մարդիկ առավելապես դա անում են հիփոթեքային վարկի միջոցով, և պարտավոր են լինելու կատարել հետևյալ վճարումները՝ վարկի մայր գումարի մարումներ, տոկոսի վճարում, վարկի սպասարկման վճար, գույքի և երբեմն դժբախտ դեպքերից ապահովագրության վճարներ, այնուհետև շենքի պահպանման պարտադիր նորմերի վճարներ: Այս ամենին պետք է գումարել նաև անշարժ գույքի նոր հարկի զգալի վճարումը և այս ամբողջը 10-20 տարվա ընթացքում: Գումարենք այս ամենին հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման սպասվող դադարեցումը կառավարության կողմից, ինչպես նաև սպասվող անշարժ գույքի գների անկումը, և ասացեք խնդրեմ՝ այս ամենը կազդի՞ միջին խավը և ոչ միայն այդ խավը ներկայացնող մարդու՝ հիփոթեքային վարկով նորակառույցում նոր բնակարան ձեռք բերելու որոշման վրա, թե՞ ոչ:‬

‭12.Ի սեր Աստծո գոնե մի ասեք, որ համահարթ եկամտային հարկի ներդրմամբ միջին և ավելի ցածր եկամտային հատվածներում գտնվող մարդկանց համար մի էական և կարևոր բան եք արել, հիմա էլ իբր թե հարկային բեռ չեք ավելացնում, ընդամենը իրենցից հետ եք վերցնում ձեր «տված» գումարները՝ անշարժ գույքի հարկի տեսքով, մի հատ էլ իբր թե մարդիկ շահած են դուրս գալու:‬ Եթե ձեր նպատակը հարկային բեռ ավելացնելը չէր և միայն մեծահարուստ մարդկանց և օլիգարխների անշարժ գույքը հարկելն էր, կարող էիք ընդամենը շքեղության հարկ սահմանել և դրանով ավարտել:‬

13.ԵՒ ևս մի բան, իմ շատ հարգելի իշխանական թևի գործընկերներ, մի փորձեք գցել մեր հայրենակիցներին թյուրիմացության մեջ, թե իբր անշարժ գույքի հարկի դրույքաչափերի վերջին փոփոխություններով դուք «հերոսաբար» փրկեցիք մարդկանց շատ ավելի բարձր հարկեր վճարելու պարտականությունից: Դա առնվազն ազնիվ չէ: Անցած տարի նոյեմբերին դուք ընդունեցիք այդ օրենքը՝ անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ՝ առանց հաշվի առնելու մեր հորդորները, իսկ հիմա փոխանակ հետաձգեք այդ օրենքի կիրառության ժամկետը, մարդկանց անազնվորեն ասում եք, որ դուք ուղղակի պարտավոր էիք հենց հիմա ընդունել անշարժ գույքի հարկման այս օրենքը, որպեսզի «փրկեք» մարդկանց հարկի անխուսափելի «չարաբաստիկ» բարձրացումից:

Նույնիսկ կարելի է «հուզվել»: Առողջ եղեք», – գրել է Խաչատրյանը:

Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից:
Արտարժույթ
10:50 09/07 Առք Վաճառք
AMD / USD 484.50 488.00
AMD / EUR 550.00 555.00
AMD / RUR 6.81 6.95
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
09/07/2020
Դոլար / Դրամ
486.60
+0.86
Եվրո / Դրամ
551.22
+3.65
Ռուբլի / Դրամ
6.87
+0.05
Ֆունտ / Դրամ
615.69
+7.35
ԿԲ Մետաղներ
09/07/2020
դրամ / գրամ
Ոսկի
28333.85
+386.62%
Արծաթ
289.19
+7.77%
Պլատին
13204
+241.97%
Ոսկու գին
09/07/2020
դրամ
999 հարգ
24k
28,333.85
958 հարգ
23k
27,153.27
916 հարգ
22k
25,972.70
720 հարգ
18k
21,250.39
625 հարգ
15k
17,708.66
585 հարգ
14k
16,528.08
500 հարգ
12k
14,166.93
417 հարգ
10k
11,805.77
375 հարգ
9k
10,625.19
FOREX
08:35 09/07
EUR/USD
1.1365
+0.78%
GBP/USD
1.2634
+0.61%
USD/JPY
107.26
-0.31%
EUR/GBP
0.8997
+0.20%
Նավթ
08:35 09/07
դոլար / բարել
Brent
43.25
+0.56%
Light Sweet
40.84
+0.74%
COMEX
08:35 09/07
$ / տր. ունց.
Ոսկի
1821.20
+0.80%
Արծաթ
19.21
+3.06%
Պլատին
883.10
+2.06%
LME / 3M
08:35 09/07
դոլար / տոննա
Ալյումին
1651.00
+1.54%
Պղինձ
6197.50
+1.52%
Նիկել
13465.00
+1.18%
Անագ
17026.00
-0.02%
Կապար
1831.50
+2.06%
Ցինկ
2107.00
+2.88%
Մոլիբդեն
16314.00
-1.07%
Կոբալտ
28500.00
+0.00%
Ինդեքսներ
08:35 09/07
կետ
Dow Jones
26067.28
+0.68%
S&P 500
3169.94
+0.78%
NASDAQ
10492.50
+1.44%
FTSE
6156.16
-0.55%
CAC 40
4981.13
-1.24%
DAX
12494.81
-0.97%
RTSI
1245.54
-0.18%
Nikkei
22529.29
+0.40%
Topix
1557.24
+0.00%
Hang Seng
26210.16
+0.31%
SSEC
3450.59
+1.39%
Թվային արժույթներ
10:50 09/07
Կրիպտոարժույթներ
BTC/AMD
4,557,820
+1.33%
BTC/USD
9383.25
+1.20%
ETH/USD
245.82
+2.87%
BCH/USD
242.05
+0.93%
XRP/USD
0.20
+0.00%
LTC/USD
45.20
+2.15%
ETH/BTC
0.02619320
+1.69%
BCH/BTC
0.02579147
-0.22%
XRP/BTC
0.00002182
+3.46%
LTC/BTC
0.00481629
+0.98%
ԿԲ Տոկոսադրույքներ
09/07/2020
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
4.50
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
6.00
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
3.00
+0.00%
Մակրոտնտեսական
03/2020
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
-1.7
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
585.21
+4.20%
Արտահանում 1
Արտահանում
692.5
-8.10%
Ներմուծում 1
Ներմուծում
1,323.4
-11.50%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+0.1
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
191,623
+9.30%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
816.09
-8.60%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
73.62
+4.50%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
585.44
+0.1%
Շին. 3
Շինարարության ծավալ
54.03
-21.9%
1 - մլն Դրամ, 2 - Դրամ, 3 - մլրդ Դրամ, 4 - եռամսյակային