Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑԱՎ 600 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԸ
12/04/2010 18:32
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑԱՎ 600 000-ՐԴ ԲԱԺԱՆՈՐԴԸ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից հանրապետությունում իրականացված գազիֆիկացման աշխատանքների և կատարված մեծածավալ ներդրումների արդյունքում ապրիլի 9-ին գազահամակարգին միացավ 600000-րդ բաժանորդը: Արշակունյաց 135 շենքի 77 բնակարանի բնակչուհի Հռիփսիմե Գալստյանը անակնկալի էր եկել, երբ գազահաշվիչը տեղադրելիս «Երևանգազ»-ի աշխատակիցները հայտնել էին նրան այդ մասին:

Տիկին Հռիփսիմեն, որ երկար տարիներ աշխատել է օդանավակայանում որպես ուղեկցորդուհի, այժմ թոշակառու է: «Երևանգազ»-ի կողմից նվեր ստացած գազօջախը տանտիրուհու համար իրական ուրախություն էր.«Մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ անակնկալ նվեր ստանալ: Ունեմ ֆինանսական դժվարություններ, քանի որ չեմ աշխատում, գումարը կամաց-կամաց կուտակել էի գազիֆիկացման համար, ու մտահոգ էի, թե ինչպես եմ օգտագործելու առանց սարքավորումների»:

«600000-րդ բաժանորդի փաստը խոսուն և լուրջ ցուցանիշ է մեզ համար,- նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանը, սա այն աշխատանքի արդյունքն է, որ Ընկերությունը ձեռնամուխ եղավ դեռեւս 2002թ.: «ՀայՌուսգազարդ»-ի կողմից գազիֆիկացման ծրագիրը հիմնականում ավարտվել է և Հայաստանը համարվում է գազաֆիկացման մակարդակով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը: Այսօր արդեն բնական գազ է օգտագործում 552 համայնք, մինչ 1990թ. հանրապետությունում գազաֆիկացված է եղել 388 համայնք: 600000 բաժանորդը այն փաստացի բաժանորդների թիվն է, որոնք միացել է գազահամակարգին, դրան զուգահեռ 95 000 ընտանիքների հնարավորություն է ընձեռված միանալու: Ցանկության դեպքում, նրանք դիմելով «ՀայՌուսգազարդ»-ի համապատասխան ծառայություններին, կարող են դառնալ գազասպառող բաժանորդ»:

Խաչատուր Բաղդասարյանի խոսքով, չնայած 94 տոկոս գազաֆիկացման մակարդակին, չի կարելի ասել, որ հանրապետությունում ծրագիրը չի շարունակվում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում շարունակվում են հանրապետության համայնքների գազաֆիկացման աշխատանքները:

Այդուամենայնիվ , վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսից, երբ հանրությունն արդեն տեղյակ էր գազի սակագնի բարձրացման տենդենցներին, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներառյալ գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազարը: Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը շարունակում է մնալ ամենաէժան և հարմարավետ էներգակիրը:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39