ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ-5»-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՓՈՒԼԵՐԻՑ ՄԵԿԸ
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ամբողջությամբ ավարտվել են Հայաստանում եզակի եւ խոշորագույն 1000 տ/ժ գոլորշի հզորությամբ էներգետիկ կաթսայի ջրագոլորշային տրակտի վերակառուցման աշխատանքները (արտադրված է Տագանրոգի կաթսային գործարանում):
Մոնտաժվել է մոտ 1600 տ սարքավորում, կատարվել են հետմոնտաժային հիդրավլիկ փորձարկումները: Հաջողությամբ իրականացվել են գոլորշաթթվածնային փչամաքրման եւ կաթսայի ջրագոլորշային տրակտի մաքրման աշխատանքները: