ՀԿԾՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի 2010-12 ԹԹ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 21-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2010-2012 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
Հանձնաժողովը համաձայնություն է տվել գազափոխադրման և գազաբաշխման ցանցերի վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2010-2012 թվականների ներդրումային ծրագրին` 24 203,3 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ), որից 2010 թվականին՝ 9 515,7 մլն դրամ: