Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Սննդի անվտանգություն․ զարգացման հեռանկարները Հայաստանում Եվրոպական միության «EU4Business» ծրագրի հետ
10/08/2020 12:56
Կիսվել

Սննդի անվտանգություն․ զարգացման հեռանկարները Հայաստանում Եվրոպական միության «EU4Business» ծրագրի հետ

Ֆերմայից արտադրամաս և ապա վաճառակետ ճամփորդելիս չի բացառվում, որ սնունդը հանդիպի առողջության համար վտանգավոր տարբեր գործոնների։ Նման վտանգներ կարող են առաջանալ ինչպես հումքի արտադրության փուլում, այնպես էլ արտադրական ողջ շղթայում։

Սննդամթերքի անվտանգությունն առաջնային է հանրային առողջության և ոչ պակաս կարևոր նաև երկրի տնտեսական աճի համար։ Ոլորտի կառավարման նպատակով միջազգային լավագույն փորձի ներդրումը հնարավորություն է տալիս ընկերություններին արտադրել առավել անվտանգ, վստահելի ու մրցունակ սննդամթերք` ավելի լայն հնարավորություններ ստեղծելով միջազգային շուկայում այն ներկայացնելու համար։ Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության և սահմանված կրիտիկական կետեր, HACCP) համակարգի ներդրումն ու դրա անվերապահորեն կիրառումը  պարտադիր է սնունդ արտադրող բոլոր ընկերությունների համար։ Այս գործում հայաստանյան ձեռնարկություններին օգնում է նաև Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Առևտրի միջազգային կենտրոնի կողմից իրականացվող Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։

Որպես հավաստում, որ սննդամթերքի արտադրությունը կազմակերպվել է պատշաճ եղանակով, կարող է ծառայել ISO 22000:2018թ․ չափորոշիչի համապատասխանության սերտիֆիկատը: Այն թույլ է տալիս դիտարկել կազմակերպությանը որպես վստահելի գործընկեր դեռևս բանակցությունների փուլում՝ նախքան բուն համագործակցության անցնելը: Սա շատ կարևոր է, քանի որ կայացած շուկաներում առևտրային կանոններն այլ են․ պայմանները թելադրում են մեծածախ կազմակերպությունները։ ISO 22000:2018թ․ սերտիֆիկատը հավաստում է, որ ներմուծվող ապրանքը արտադրվել է՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, կիրառվել է Վտանգների վերլուծության և սահմանված կրիտիկական կետերի նկատմամաբ հսկողություն։ Սա վստահեցնում է, որ արտադրանքը համապատասխանում է տվյալ երկրի սննթամթերքի անվտանգության նորմերին, քանի որ տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում անվտանգության ցուցանիշները սահմանելիս՝ ծանր մետաղների, հորմոնների, հակաբիոտիկների առկայություն, միկրոօրգանիզմներով աղտոտվածություն։ Տվյալ համակարգը հնարավորություն է ստեղծում արտադրողին վերահսկել այդ գործոնների առկայությունը վերջնական արտադրանքում։

2018թ․-ից ի վեր Առևտրի միջազգային կենտրոնն Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում տասը տեղական ընկերությունների անհատական խորհրդատվություն է տրամադրում սննդի անվտանգության կառավարման     համակարգի ներդրման համար, իսկ մինչև 2021թ․-ի գարուն այս ընկերություններին կմիանան ևս չորսը։

Ծրագրի շրջանակում բոլոր տասը ընկերություններին կտրամադրվեն համակարգի ներդրման պլաններ, իսկ բուն սերտիֆիկացման կպատրաստվեն նրանցից հինգը, որոնք առավել մրցունակ են ու լայն հեռանկարներ ունեն արտահանման համար։ Առևտրի միջազգային կենտրոնը նախատեսում է հոգալ նաև ծրագրի որոշ շահառուների ISO 22000։2018թ-ի սերտիֆիկացման նպատակով իրականացվող աուդիտի և հետագա երեք տարիների պահպանման ծախսերը։

«Ընդունելով խաղի կանոնները և ենթարկվելով կանոնավոր վերահսկողության՝ ընկերությունները բավականին ծանր բեռ են իրենց ուսերին վերցնում։ Սննդամթերքի անվտանգության այս միջազգային համակարգի ներդրումը, միգուցե, սկզբում արտադրանքի ինքնարժեքի բարձրացման կբերի, բայց այն հնարավորություն է տալիս ընկերություններին առավել ճկուն ու մրցունակ լինել՝ ապահովելով եկամտի կայուն աճ ու ամուր դիրքեր շուկայում»,- նշում է Առևտրի միջազգային կենտրոնի և Integrated Management Solutions խորհրդատվական ընկերության խորհրդատու Արտավազդ Բաղդասարյանը։

«Սննդամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ առանձնացրել ենք թեյերի ու չրերի արտադրամասերը։ Նոր մասնաշենքը ևս կառուցել ենք բոլոր միջազգային նորմերին համապատասխան։ Անկախ նրանից, թե ինչ շուկա ենք պլանավորում մուտք գործել, համակարգի ներդրումը պարտադիր պայման է ներմուծող երկրի վսհատությունը ձեռք բերելու համար», – նշում է ծրագրի շահառու, «Ritea» ընկերության տնօրեն Ռիտա Մարտիրոսյանը։

Հայաստանում ավելի քան երկու հարյուր ընկերություն արդեն իսկ ներդրել է  ISO 22000։2018թ․ չափորոշիչին համապատասխան կառավարման համակարգ։ Արտավազդ Բաղդասարյանի գնահատմամբ՝ նրանցից մոտ հիսունը շարունակաբար զարգացնում են սննդամթերքի անվտանգության իրենց կառավարման համակարգերը։

«Համակարգի ներդրումը միայն կնիքի առկայությամբ չի դրսևորվում, այլ ընկերության քաղաքականությունն է․ այն ամենօրյա խիստ հետևողականություն  է պահանջում սանիտարական և համակարգով սահմանված այլ նորմերին», –  նշում է «Արկոլադ» ընկերության փոխտնօրեն Լիդա Դևեջյանը։

ISO 22000:2018թ․ սննդի անվտանգության միջազգային համակարգի առանցքում թափանցիկության ու հետագծելիության սկզբունքն է, որը հնարավորություն է տալիս գրանցել ու վերահսկել ողջ արտադրական ընթացքը՝ հումքի ընդունումից մինչև վերջնական արտադրանքի փոխադրում։

«Հավաստագրված կազմակերպություններն աշխատում են վստահելի, ստուգված մատակարարների հետ, ինչը նվազեցնում է հումքի միջոցով վնասակար նյութերի օգտագործումը արտադրությունում և դրանց ի հայտ գալը վերջնական արտադրանքում։ Վերահսկողության այս համակարգն անուղղակիորեն նպաստում է նաև շղթայում ներգրավված բոլոր կազմակերպությունների շարունակական զարգացմանը», – նշում է փորձագետը։

ISO 22000:2018թ․համակարգի ներդրումն առավել լայն հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ընկերությունների համար՝ թույլ տալով նրանց ավելի ճկուն լինել միջազգային շուկայի և գործընկերների ընտրության հարցում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Առևտրի միջազգային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57