Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՊԵԿ. Petekamutner.am կայքում գործարկվել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ
12/08/2020 16:11
Կիսվել

ՊԵԿ. Petekamutner.am կայքում գործարկվել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ

Հարկ վճարողների հարցերի պատասխանները` Petekamutner.am կայքում Պետական եկամուտների կոմիտեն Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ

Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և այլ չափանիշներով որոնման գործիքներ ունեցող նաև օրենքների ակտիվ հղումներ պարունակող համակարգը կոմիտեն ստեղծել է Համաշխարհային բանկի հետ համատեղ` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում:

«Համաշխարհային բանկը փորձագիտական աջակցություն է տրամադրել` շտեմարանի որոնման գործիքի տեսքը, տեխնիկական առաջադրանքը մշակելու համար: ՀԲ-ն և ՊԵԿ-ը համատեղ աշխատել են համակարգի ներդրման և փորձարկման ուղղությամբ»,-հայտնում է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի ղեկավար Անահիտ Բասենցյանը:

Petekamutner.am կայքի գլխավոր էջում` «Օգտակար տեղեկատվություն» հատվածում, զետեղված շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: Ինչպես նկատում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, շտեմարանի տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները. «Հարկ վճարողները կարող են առաջնորդվել իրազեկման թերթիկներում նշված հիմնավորումներով: Թերթիկը համարժեք է այն փաստաթղթին, որը կոմիտեն գրավոր եղանակով տրամադրում է` հարկ վճարողի գրավոր հարցմանը պատասխանելիս: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը»:

Հուզող հարցերի պատասխաններն ստանալու համար նամակով ՊԵԿ դիմելուց, սպասարկման սրահներ գնալուց կամ հեռախոսազանգերի կենտրոն զանգահարելուց բացի հարկ վճարողները կարող են օգտվել շտեմարանից, արդյունքում` ժամանակ տնտեսել: Հարկային օրենսգրքի և ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն` նմանատիպ հարց այլ հարկ վճարողից ստանալիս հարկային մարմինը նրան ուղղորդում է ուսումնասիրել արդեն հրապարակված իրազեկման թերթիկը: «Հարկ վճարողների իրազեկմանն ուղղված նոր գործիքի ստեղծումը միտված է գրավոր հարցադիմումների նվազեցմանը: ՊԵԿ ստորաբաժանումներն ավելի շատ հնարավորություն կունենան ներուժն ուղղելու օրենսդրական փոփոխությունների կատարելագործման և բարելավման աշխատանքներին»,-նշում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետը:

Շտեմարանում արդեն տեղադրված են իրազեկման մոտ 40 թերթիկ, որոնց թիվն առաջիկայում կավելանա: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ շտեմարանը կհամալրվի նոր թերթիկներով:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83