Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին
25/08/2020 16:07
Կիսվել

ՀԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:

ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը։

Հայկական ԱԷԿ-ի ՊՆՎ ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ։ Դա հրանավոր է դարձել շնորհիվ գործընթացի հատուկ կազմակերպման, Հայկական ԱԷԿ-ի անձնակազղմի՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև շնորհիվ ներգրաված կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են համատեղ արդյունավետ աշխատանքի ընթացքում։ Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ»  պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։

Արդեն հինգերորդ տարի Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ №2 էնեևգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն։

«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր Ռոսատոմն իր արտաքին պորտֆելով առաջատարն է: Աշխարհում միակ միջուկային սառցահատային նավատորմը, արագ նեյտրոններով աշխատող ամենահզոր ռեակտորը, ներդրումը թվայնացման մեջ, միջուկային բժշկություն. և այս ամենը Ռոսատոմն է:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52