Էդվարդ Հովհաննիսյան. ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան
Պետական եկամուտների կոմիտեի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կառույցի կողմից «սիրելի օլիգարխներ ունենալու» մասին հարցին ի պատասխան այս մասին նշեց ՊԵԿ նախագահ։
«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք», – ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։
ՊԵԿ-ը, գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրեց ՊԵԿ նախագահը: