Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին դրվելու է աճուրդի
24/09/2020 15:38
Կիսվել

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին դրվելու է աճուրդի

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»  հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից:

Արմենպրեսի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:

Հարցին՝ արդյոք գնի վրա չի ազդի, որ այդ հյուրանոցում կորոնավիրուսով վարակված անձիք կամ կոնտակտավոր մարդիկ են եղել, նա նշեց, որ որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել այդ մասին և գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը ու, առհասարակ, ներդրումների հետաքրքրվածությունը։  Նարեկ Բաբայանն ասաց, որ եթե աճուրդը չկայանա, նախատեսել են գնի իջեցում։

«Աճուրդի հանված գույքերի նկատմամբ որոշակի հետաքրքրվածություն եղել է, թեև որոշ մրցույթներ չեն կայացել: Հիմա փորձում ենք հասկանալ խնդիրները, որոնք երեք մասի կարող են բաժանվել՝ իրազեկվածություն, գնի բարձր լինելը ու մի խնդիր կար, որ պարտավորությունների ստանձնման դեպքում պետք է գրավադրված լինի գույքը: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ այդտեղ ճկունություն ենք մտցրել ու կարող ենք բանկային երաշխիք կիրառել պարտավորությունների կիրառման համար», -ասաց Բաբայանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98