Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՄԱԿ-ը 2020 թվականին աշխարհում օտարերկրյա ներդրումների 30 – 40 տոկոսով նվազում Է կանխատեսում
27/10/2020 14:23
Կիսվել

ՄԱԿ-ը 2020 թվականին աշխարհում օտարերկրյա ներդրումների 30 – 40 տոկոսով նվազում Է կանխատեսում

2020 թվականին աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) 30 – 40 տոկոսով կնվազեն, սակայն անկումը կարող է լինել ավելի ուժգին՝ շուրջ 50 տոկոս՝ համավարակի երկրորդ ալիքի պատճառով, որը քայքայում է մի շաք զարգացած պետությունների տնտեսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումը բովանդակում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ հոկտեմբերի 27-ին Ժնեւում հրապարակված տեղեկագիրը:

Ընդգծված է, որ «2020 թվականի առաջին երեք եռամսյակների ֆինանսական ցուցիչները համապատասխանում են այն կանխատեսումներին», որոնք հունիսին ՅՈՒՆԿՏԱԴ-ի կողմից շարադրված են աշխարհում ներդրումների մասին զեկույցում, որտեղ խսքը վերաբերում է «12 ամսվա արդյունքներով 30 – 40 տոկոսով ՕՈՒՆ-ի նվազմանը: «2020 թվականի համար կանխատեսումները լի են անորոշությամբ,- արձանագրում են փորձագետները:- Հաշվի առնելով համավարկի երկրորդ ալիքը զարգացած որոշ երկրներում, որը խափանում է նորմալացման ջանքերը, շուրջ 50 տոկոս անկումը, որն արձանագրվել է 2020 թվականի առաջին կիսամյակում, կարող է ձգձգվել»: ՅՈՒՆԿՏԱԴ-ի կարծիքով՝ ՕՈՒՆ-ի ոլորտում իրադրության զարգացումը կախված կլինի «առողջապահության բնագավառում ճգնաժամի տեւողությունից եւ համավարակի տնտեսական հետեւանքների դեմ պայքարի քաղաքական գործողությունների արդյունավետությունից»: Բացի դրանից, «աշխարհաքաղաքական ռիսկերը շարունակում են ավելացնել անորոշությունը» կանխատեսումներում:

ՅՈՒՆԿՏԱԴ-ի տվյալներով՝ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աշխարհում ՕՈՒՆ-ի անկումը «2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 49 տոկոս, քանի որ աշխարհում լոկդաունները դանդաղեցրեցին գոյություն ունեցող ներդրումային նախագծերը», իսկ խորը ռեեսիայի հեռանկարը հանգեցրեց «նոր նախագծերի վերագնահատման»: Արձանագրված է հայտարարված ներդրումային նախագծերի թվի 37-տոկոսանոց նվազում, 15 տոկոսով հայտարարված միաձուլումների եւ կլանումների, 25 տոկոսով՝ նոր ֆինանսական անդրսահմանային պարտավորագրերի նվազում:

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում ՕՈՒՆ-ի զգալի կրճատում է արձանագրվել արդյունաբերապես զարգացած երկրներում՝ 75 տոկոսով՝ մինչեւ 98 միլիարդ դոլար: Հյուսիսային Ամերիայում ՕՈՒՆ-ը նվազել է 56 տոկոսով՝ մինչեւ 68 միլիարդ դոլար: Զարգացող երկրներում առաջին կիսամյակում նվազումը կազմել է 16 տոկոս, ինչը, փորձագետների խոսքով, «ավելի քիչ է, քան սպասվում էր», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41