Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ՊԵԿ-ի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» և զինծառայողների  հիմնադրամներին
30/10/2020 12:04
Կիսվել

ՊԵԿ-ի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» և զինծառայողների հիմնադրամներին

Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին:

Միաժամանակ շարունակելով  մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները ևս փոխանցում են  «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, և գործընթացը շարունակական է:

Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել և միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր ևս 400 մլն դրամ:

«Գործընթացը շարունակական է, և կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Հայաստան» համահայկական հիմանդրամներին:

Մեր երկրի համար այս դժվարին օրերին մեր միասնականությամբ ու մեկտեղված ջանքերով է, որ պետք է հասնենք խաղաղության և ապահովենք Արցախի ու Հայաստանի սահմանների, մեր ժողովրդի անվտանգությունը։

Կոչ ենք անում բոլորին՝ ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը», – ասվում է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33