Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ոչ պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել
09/11/2020 11:07
Կիսվել

Ոչ պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Ծառայությունների ոլորտում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման նյութերի, վառելանյութերի և քսանյութերի` 0.1%, խոշոր կենցաղային սարքերի` 0.2%, կահույքի` 0.3%, փոքր կենցաղային սարքերի` 0.4%, մաքրող, լվացող միջոցների` 0.7%, հագուստի` 2.7%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.8% գնաճ։ Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 0.9%, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գներն աճել են 0.3%-ով։

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.5% և 0.8% գնաճ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58