Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռեկորդային 35 մլրդ դոլար կպահանջվի 2021 թվականին աշխարհում հումանիտար օգնության համար
01/12/2020 14:37
Կիսվել

Ռեկորդային 35 մլրդ դոլար կպահանջվի 2021 թվականին աշխարհում հումանիտար օգնության համար

Կարիքավորներին օգնելու համար 2021 թվականին աշխարհում հարկավոր կլինի ռեկորդային 35 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները: «Գլոբալ հումանիտար տեսություն» զեկույցի գնահատումների համաձայն, COVID-19 կորոնավիրուսի համավարակի ֆոնին 235 մլն մարդու աշխարհում օգնություն կպահանջվի այս կամ այն ձեւաչափով: Դրա հետ մեկտեղ կարիքավոր բնակչության թվաքանակն աճել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ: «Աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է COVID-19-ով»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը:

ՄԱԿ-ում նշել են, որ համավարակն առավել մեծ չափով ընդգրկել է Երկրի այն բնակիչներին, որոնք առանց այդ Էլ գտնվում Էին ծանր պայմաններում: Նշվում Է, որ 1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ պետք է մեծանան ծայրահեղ չքավորների մասշտաբները, մահացությունը ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից, կնվազի կյանքի տեւողությունը: «Հավանաբար, առավել տագնապալի երեւույթը սովը վերադառնալու սպառնալիքն Է, հավանաբար, միանգամից մի քանի վայրերում»,-նշել է Լոուքոքը: Ֆինանսական միջոցները, որոնք ՄԱԿ-ը կպահանջի, պետք է բավարարի առավել խոցելի 56 երկրների 160 մլն բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Մասնավորապես, ՄԱԿ-ը մտադիր է 6 մլրդ դոլար ստանալ այն սիրիացիների համար, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում կամ նրանից դուրս, եւ 3,5 մլրդ դոլար՝ Եմենի բնակիչների համար, որը բախվել է աշխարհի վատագույն հումանիտար ճգնաժամին: Նաեւ պլանավորվում է զգալի միջոցներ ուղղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Աֆղանստանին եւ Եթովպիային:

«Խաղասեղանին վտանգի ենթարկված հսկայական թվով մարդկանց կյանքեր են, եւ նրանց կյանքը փրկելու գինը իրականում շատ փոքր է մյուս այն բոլոր մարտահրավերների համեմատությամբ, որոնց հետ մենք գործ ունենք»,-ամփոփել է նա: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում 35 մլրդ դոլար հավաքելը կարող է դժվարին խնդիր դառնալ. այսպես, անցյալ տարի կրկնակի ավելի պակաս գումար՝ 17 մլրդ դոլար են հավաքել, թեեւ պահանջվել է 29 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52