Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Եվրոպական միության` «Պատրաստ առևտրի համար» ծրագրի շրջանակում հստակեցվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները
18/12/2020 16:02
Կիսվել

Եվրոպական միության` «Պատրաստ առևտրի համար» ծրագրի շրջանակում հստակեցվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածմամբ և ապա պատերազմական իրավիճակով պայմանավորված տնտեսական մարտահրավերների հաղթահարման ուղին անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային առևտրի։ «Պատրաստ առևտրի համար» ծրագիրն օգնում է հայաստանյան արտադրողներին էլեկտրոնային առևտրի և այլ արդիական լուծումների միջոցով նպաստել տեղական արտադրանքի արտահանմանը։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում մի շարք շահառու կազմակերպություններ անհատական խորհրդատվություն ստանալու արդյունքում ձևավորել և զարգացրել են էլեկտրոնային առևտրի իրենց կարողությունները։  Այս գործում նրանց օգնել է Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետ դոկտոր Մոհամեդ Էս Ֆիհը, ով թվային ձեռներեցության ոլորտում շուրջ 20 տարվա փորձառություն ունի։ Փորձագետը շարունակական խորհրդատվության միջոցով անհատական լուծումներ է առաջարկել հայաստանյան ընկերություններին՝ օգնելով նրանց մուտք գործել արտահանման նոր շուկաներ էլեկտրոնային առևտրի ճկուն մոտեցումների միջոցով։

«Էլեկտրոնային առևտուրն անհրաժեշտություն է հատկապես ներկա պայմաններում, երբ իրական շփումը զգալիորեն նվազել է։ Այս գործում հաջողելու համար ընկերությունները պետք է լավ պատրաստված լինեն էլեկտրոնային վճարային ու լոգիստիկ ծառայությունների առումով։ Միջազգային վճարային համակարգերի մոտ 90%-ը հասանելի են դառնում՝  արտերկրում՝ օրինակ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում կամ Եվրոպական միությունում, ընկերություն գրանցելու միջոցով։ Հենց այս քայլին ենք դիմել ծրագրի շրջանակում՝ նպաստելով տեղական արտադրանքի արտահանմանը նոր շուկաներ»,- նշում է դոկտոր Էս Ֆիհը։

Փորձագետն ավելացնում է, որ էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար որոշ դեպքերում որպես արդյունավետ սկզբնական քայլ կարող է լինել պատվերի ձևաթուղթ կամ սոցիալական մեդիա հարթակներում՝ օրինակ Facebook-ում, Instagram-ում կամ LinkedIn-ում, էջ ունենալը։ Գործում են նաև մի շարք անվճար կամ օգտագործման համար մատչելի լուծումներ WordPress, Shopify.com և WooCommerce գործիքների միջոցով կայք պատրաստելու համար։

«Ինչպես մեզ, այնպես էլ բազմաթիվ այլ ընկերությունների համար բավականին բարդ է որոնողական համակարգերի միջոցով միջազգային շուկաներում գտնել գնորդների։ «Պատրաստ առևտրի համար» ծրագրի շրջանակում Linkedin-ում նոր հաշիվ ենք բացել, որը հատուկ մեխանիզմի միջոցով ավտոմատ գտնելու ու կապ է հաստատելու ներմուծողների հետ՝ օրական 100-200 պոտենցիալ գործընկերոջ հետ։ Մոհամեդի խորհրդով որպես առաջնային շուկա ընտրել ենք Գերմանիան, քանի որ այն աշխարհում առաջատար է բնական հյութի սպառման ցուցանիշով։ Այնուհետև, մտադիր ենք ընդլայնել աշխարհագրությունը՝ փորձելով էլեկտրոնային առևտրի միջոցով մուտք գործել նաև նոր շուկաներ»,- նշում է Սիս Նատուրալ ընկերության նոր շուկաների զարգացման ղեկավար Դավիթ Հակոբյանը։

«Ճիշտ է, բոլորիս համար բարդ ժամանակներ են, բայց հուսահատվել պետք չէ։ Միակ բանը, որ հիմա պետք է անել տասնապատիկ ավելի շատ աշխատելն է։ Ճգնաժամն ավելի դիմակայուն է դարձնում ընկերություններին՝ նպաստելով նրանց արտադրման ու արտահանման կարողությունների զարգացմանը», – ավելացնում է Դավիթը։

Դոկտոր Էս Ֆիհը նշում է, որ արդյունավետ էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար առանցքային է համապատասխանեցումը արտահանման շուկայի լոգիստիկ պահանջների ու Ինկոտերմսի բոլոր պայմանների հետ, ինչպես նաև նույնիսկ փոքր ծավալների համար մանրածախ արժեքի ներկայացումը, ինչը թույլ կտա ընկերություններին ավելի գրագետ բանակցել գնորդների հետ։ Փորձագետը խորհուրդ է տալիս նաև պատշաճ կերպով կազմակերպել ապրանքի նույնականացումը՝ բարկոդի ու պիտակավորման պահանջներին համապատասխան, ինչպես նաև նախապես մշակված պլան ունենալ ապրանքի վերադարձի դեպքում։ Վերջինս հատկապես կարևոր է փոքր բիզնեսների համար, որոնք փոքր ծավալներ են արտահանում։

Դոկտոր Էս Ֆիհը Հայաստանում էլեկտրոնյաին առևտրի զարգացման համար ընկերություններին խորհուրդ է տալիս համատեղել ջանքերն ու համագործակցության հարթակ ստեղծել միասին նույն ուղղությամբ շուկաներ արտահանելու դեպքում, ինչը կօգնի կրճատել լոգիստիկ ծախսերը։

Արդյունավետ էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար առանցքային են հաստատակամությունը, համագործակցությունը և պատրաստակամությունը նոր լուծումներ ներդնելու գործում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Առևտրի միջազգային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83