Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Պարենային ապրանքների համաշխարհային գները դեկտեմբերին աճել են յոթերորդ ամիսն անընդմեջ
07/01/2021 16:42
Կիսվել

Պարենային ապրանքների համաշխարհային գները դեկտեմբերին աճել են յոթերորդ ամիսն անընդմեջ

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը եռամյա առավելագույն ցուցանիշի է հասել 2020թ.-ի ողջ տարվա ընթացքում

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները 2020թ.-ի դեկտեմբերին գրանցել են հերթական՝ յոթերորդ ամիսն անընդմեջ աճը՝ կաթնամթերքի և բուսական յուղերի գլխավորությամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 107.5 նիշ, ինչը 2.2 տոկոսով բարձր է նոյեմբեր ամսվա համեմատ:  Ընդհանուր առմամբ 2020թ.-ի ողջ ընթացքում ինդեքսը կազմել է միջինը 97.9 նիշ, ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր ցուցանիշն է և 3.1 տոկոսով բարձր է 2019թ.-ի ցուցանիշից սակայն ավելի քան 25 տոկոսով ցածր՝ 2011թ.-ի պատմական ցուցանիշից:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ աճել է 1.1 տոկոսով և ամբողջ 2020թ.-ի ընթացքում կազմել է միջինը 6.6 տոկոս բարձր քան 2019թ.-ին էր: Դեկտեմբերին աճել են ցորենի, եգիպտացորենի, սորգոյի և բրնձի արտահանման գները: Տարեկան կտրվածքով բրնձի արտահանման գները 8.6 տոկոսով բարձր են եղել քան 2019թ.-ին, իսկ եգիպտացորենի և ցորենի դեպքում դրանք բարձր են եղել համապատասխանաբար 7.6 և 5.6 տոկոսով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը դեկտեմբերին գրանցել է 4.7 տոկոս աճ՝ հասնելով 2012թ.-ի սեպտեմբերից ի վեր գրանցած ամենաբարձր ցուցանիշին:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նախորդ ամիս աճել է 3.2 տոկոսով, գրանցելով իր յոթերորդ ամիսն անընդմեջ աճը: Ինչևէ, 2020թ.-ի ողջ տարվա ընթացքում կաթնամթերքի գնային ինդեքսը կազմել է միջինը 1.0 տոկոսով ցածր՝ 2019թ.-ի ցուցանիշից:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.7 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով կազմել է միջինը 4.5 տոկոս ցածր քան 2019թ.-ին էր:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա կտրուկ աճից հետո դեկտեմբերին նվազել է 0.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2020թ.-ի համար ենթաինդեքսը կազմել է 1.1 տոկոս ավել քան նախորդ տարի էր:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84