
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումը ապահովող 500 մմ տրամագծով խողովակը փոխարինել1000 մմ տրամագիծ ունեցող գազատարով:
Աշխատանքներն իրականացվում են "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ ֆինանսական միջոցներով` Վրաստանի մասնագիտացված շինարարական կազմակերպությունների կողմից:
Աշխատանքների իրականացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի Հանրապետություն մատակարարվող բնական գազի հոսքը և հանրապետության ամբողջ պահանջարկն ապահովվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սպառման շուկայում որևէ սահմանափակում չի նախատեսվում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այսօր երեկոյան և գազամատակարարումը կվերականգնվի ամբողջական ծավալով: