Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են
05/02/2021 11:48
Կիսվել

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին գրանցել են հերթական՝ ութերորդ ամիսն անընդմեջ աճը: Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից, ըստ կազմակերպության հաշվետվության, ամենամեծ աճը գրանցել են հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և շաքարի գները:

«Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է,  հունվար ամսվա ընթացքում կազմել է միջինը 113.3 նիշ, ինչը 4.3 տոկոսով բարձր է 2020թ.-ի դեկտեմբեր ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 2014թ.-ի հուլիսից ի վեր:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը գրանցել է կտրուկ՝ 7.1 տոկոս ամսական աճ`պայմանավորված գլխավորապես եգիպտացորենի միջազգային գնով, որի աճը կազմել է 11.2 տոկոս՝ 42.3 տոկոսով գերազանցելով 2020 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Ցորենի գինը աճել է 6.8 տոկոսով՝ պայմանավորված համաշխարհային բարձր պահանջարկով և 2021 թվականի մարտին ցորենի արտահանման մաքսատուրքի  կրկնապատկմանբ` պայմանավորված Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքի կրճատման միտումներով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 5.8 տոկոսով և հասել 2012թ.-ից ի վեր գրանցած իր առավելագույն ցուցանիշին: Պատճառներից են առատ անձրևների և միգրանտների աշխատուժի շարունակական կրճատման պատճառով արմավենու յուղի սպասվածից ցածր արտադրությունը Ինդոնեզիայում և Մալայզիայում, ինչպես նաև Արգենտինայում երկարատև գործադուլները, որը նվազեցրել է սոյայի յուղի արտահանման հասանելիությունը:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը  8.1 տոկոսով բարձր էր դեկտեմբերի համեմատ, քանի որ ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը մտահոգությունների տեղիք տվեց` կապված Եվրամիությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Թայլանդում սպասվող համախառն բերքի ծավալների նվազման, ինչպես նաև Հարավային Ամերիկայում նորմայից չոր եղանակային պայմանների հետ: Գնաճին նպաստել է նաև անմշակ նավթի գների աճը և Բրազիլական ռեալի փոխարժեքի կայունացումը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 1.6 տոկոսով, ինչի պատճառը  երկրում Ամանորի տոնակատարություններին ընդառաջ Չինաստանի կողմից գնումների քանակի ավելացումն է` Նոր Զելանդիայում արտահանվող ապրանքների սեզոնային ցածր մատակարարման ֆոնին:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1.0 տոկոսով՝ պայմանավորված թռչնամսի մեծաքանակ ներկրմամբ, հատկապես Բրազիլիայից, թռչնագրիպի բռնկումների ֆոնին, որը արգելակում է եվրոպական մի շարք երկրներում արտադրությունն ու արտահանումը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ», – ասվում է հաղորդագրության մեջ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9